10:05 25.05.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել «Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում» զեկույցը: Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող երեք՝ Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանումը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նպատակն է եղել պարզել, թե արդյոք փոխվել է վերոնշյալ հեռուստատեսությունների լուսաբանման քաղաքականությունը՝ ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ:
Այսպիսով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից 2018թ․ ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը մշտադիտարկման են ենթարկվել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների՝ ժամը 18։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում թողարկվող լրատվական և ոչ լրատվական հաղորդումները։ Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրության ենթարկված երեք հեռուստաընկերությունները դրսևորել են տարբեր մոտեցումներ և տարբեր կերպ են լուսաբանել մշտադիտարկված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումները.
«Շանթ» ՀԸ-ի մասով մասնավորապես ասվում է.
«Մշտադիտարկված հեռուստատեսություններից ամենաանկողմնակալ լուսաբանումը կատարել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մշտադիտարկման ողջ ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության լուսաբանումը միաժամանակ և’ չեզոք է, և’ բազմակողմանի: Այսպես, օրինակ՝ ապրիլի 23-ին «Հորիզոն» լրատվականի 18:00-ի թողարկումը ներկայացնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, ապա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Հորիզոնը» այս թողարկման ընթացքում ցույց է տվել Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինվորների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բանակցելու պահանջը, որը ներկայացվել էր ԱԺ-ն հսկող ոստիկաններին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը Հայաստանի ժողովրդին: Նույն՝ ապրիլի 23-ի «Հորիզոնի» հիմնական՝ 22:00-ի թողարկումը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի կողմից նկարահանված ռեպորտաժը այն մասին, թե ինչպես է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը Էջմիածնում` Փարաքարի հատվածում, մի խումբ քաղաքացիների հրահանգներ տալիս, որ փակեն Երևան եկող ճանապարհը: Ապրիլի 23-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության փրայմ թայմի հիմնական մասը՝ մոտ 4 ժամ, նվիրված է եղել շարժման լուսաբանմանը, որի ընթացքում ներկայացվել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքից ուղիղ եթերի դրվագներ և շարժման մասնակիցների ամբողջական ճառեր: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» թողարկումը ևս բավականին չեզոք է լուսաբանում երկրում ընթացող քաղաքական զարգացումները: Այսպես, օրինակ՝ այս թողարկման ընթացքում մանրամասն ներկայացված է ուսանողական ակցիան, այդ թվում՝ դրա շրջանակներում հնչած բուհերն ապակուսակցականացնելու կոչերը: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» մոտ 24 րոպեանոց թողարկման առաջին 19 րոպեները նվիրված են եղել շարժմանը: Թողարկման մեջ տեղ է գտել նաև Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC-ին և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին, երկուսն էլ չեզոք տոնայնությամբ՝ հարցազրույցների ուղղակի մեջբերմամբ: Մայիսի 1-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումն անկողմնակալ լուսաբանման ևս մեկ օրինակ է, որն օբյեկտիվ կերպով ներկայացնում է օրվա քաղաքական անցուդարձը՝ ցուցադրելով դրվագներ Հանրապետության հրապարակից կատարված ուղիղ հեռարձակումներից: Մայիսի 7-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումը ներկայացնում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության վերաբերյալ ԱԺ տարբեր խմբակցությունների տեսակետները: Բոլոր կուսակցությունների տեսակետները ներկայացված են համաչափ և անկողմնակալ ձևով: «Շանթ» հեռուստաընկերությունը կատարել է չափավոր լուսաբանում՝ հստակ ներկայացնելով մշտադիտարկված ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը օբյեկտիվ լրատվության կանոններին համապատասխան: Միաժամանակ «Շանթ» հեռուստաընկերությունը չի դիմել տնտեսական ճգնաժամի սպառնալիքների և արցախյան սահմանագծին հնարավոր բախումների մասին ենթադրությունների լուսաբանման: «Շանթ» հեռուստաընկերության վերլուծական հաղորդումը՝ «Հեռանկարը», որը եթեր է հեռարձակվում «Հորիզոն» լրատվականների շրջանակում, շարունակել է կանոնավոր եթեր հեռարձակվել»:
Վերջում՝ զեկույցի եզրակացության մեջ, նշվում է, որ երեք հեռուստաընկերություններից ամենաօբյեկտիվ լուսաբանումն ապահովել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մյուս կողմից Հանրային և «Արմենիա» հեռուստաընկերությունները, ի տարբերություն «Շանթի», փորձել են դրական երանգ հաղորդել Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Շանթ» հեռուստաընկերությունը մշտադիտարկված ժամանակատվածի ողջ ընթացքում ներկայացրել է օբյեկտիվ և անկողմնակալ լրատվություն՝ եթեր հեռարձակելով թե պաշտոնական տեսակետը և թե լայնամասշտաբ ցույցերն ու դրանց ղեկավարների կողմից ներկայացվող պահանջներն ու պնդումները:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
19:28 09.04.2025
Վահագն Խաչատուրյանը ԱՄԷ-ում շարունակում է բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներըԵրկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ. Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վահագն Խաչատուրյան-շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:22 09.04.2025
Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետԱշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ: Գլխավոր քարտուղարը խոսել է տարածաշրջանում առկա մարտահրավերներից, ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը, պատասխանել հարցերին: Դավիթ Կարապետյանը ունկնդիրներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: ...
19:16 09.04.2025
Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներԿարևորելով երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Դրանց շրջանակում երեխաները բարձրաձայնում են իրենց իսկ կրթության, հանգստի, առողջության պահպանման, ընտանեկան միջավայրում ապրելու և այլ հիմնարար իրավունքների ու դրանց ապահովման կարևորության մասին։ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից թեմատիկ միջոցառումը ներկայացվել […] ...
19:11 09.04.2025
Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խորը և անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք. Ծովինար ՎարդանյանՏաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք […] ...
19:00 09.04.2025
Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի․ ավտոմեքենայի բեռնախցիկում գողացված հայելիներ կայինԵրևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […] ...
18:50 09.04.2025
Մխիթարյանի գրառումը «Բավարիային» հաղթելուց հետոՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։ ...