Գյումրիի կամուրջների վերանորոգման նախագծերում թերություններ են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի կամուրջների վերանորոգման նախագծերում թերություններ են հայտնաբերվել

11:48 08.11.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման նախագիծ է կազմվել:

Կամուրջների վերանորոգման նախագծային բացթողումների մասին բարձրաձայնում է փողոցաշինական ծրագրի վերահսկող աշխատանքային խումբը, որի կազմն առայժմ անփոփոխ է: Մոտ 1 ամիս առաջ էր, երբ Շիրակի փոխմարզպետը, որը ղեկավարում է փողոցաշինական ծրագրի վերահսկող աշխատանքային խումբը, հայտարարեց, թե այլևս չի ուզում այս պաշտոնում մնալ և խմբի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետարանին, բայց Արա Մելիքջանյանը դեռ շարունակում է աշխատել խմբում: Հրաժարվել է, բայց ծրագրի պատվիրատուն՝ քաղաքապետարանը, դեռ հրաժարականը չի ընդունել: Եթե հրաժարականը չի ընդունվել, նշանակում է՝ վերահսկող խումբը դեռ կշարունակի աշխատել հին կազմով ու նոր նախագծային թերություններ հայտնաբերել: Հերթականը կամուրջների վերանորոգմանն է վերաբերում: Նախագծում կամուրջների վիճակի ուսումնասիրության մասին փաստաթղթերը բացակայում են:

«Սեյսմիկ վիճակի ուսումնասիրության փաստաթուղթ չկա, ուսումնասիրություն չի կատարվել: Նախագծողը ուղղակի նախագծի ընթացքում իրականացրել է հանձնարարված գործառույթը՝  կոսմետիկ վերանորոգում և շահագործման պայմանների ապահովումը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:

Այդ ուսումնասիրությունների բացակայությունից նաև շինարարներն են տուժել՝ ընդունել են կոսմետիկ վերանորոգման նախագծով, պարզվել է՝ անելիքն ավելի շատ է:

«Չգիտեմ՝ նախկինում նորմերը ինչպես են հաստատված եղել, բայց կամուրջն անմխիթար վիճակում էր, երբ ընդունեցինք: Կարելի է ասել՝ կամուրջը տրված է վերանորոգման, բայց մենք կատարում ենք հիմնանորոգում»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ աշխղեկ Դերենիկ Թորոսյանը:

Գերցեն  փողոցում էլ կամուրջը վերանորոգել են, բայց փողոցի ասֆալտապատումը չեն կարող սկսել ենթակառուցվածքների պատճառով՝ ջրամատակարար ընկերությունը դիտահորերի կառուցման աշխատանքներն է կիսատ թողել: Ըստ այդմ՝ Գերցենի միայն մի հատվածը շինարարը կարող է ասֆալտապատել: Երկու փողոցների դեպքում էլ ժամկետները խախտվում են՝ սպասելով նախագծային փոփոխությունների, իսկ փոփոխություններն ընթացքի մեջ են:

Այս մասին օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նախագծողները նշեցին` հավելելով, թե այս փողոցներում ասֆալտապատում մինչև տարեվերջ հնարավոր չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP