Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

18:55 24.05.2018

 Մայիսի 24-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԳ նախարարը նշեց, որ որպես Եվրախորհրդում ՀՀ նախկին դեսպան, իր համար հոգեհարազատ է ընդունել ԵԽԽՎ պատվիրակությանը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց. «Եվրախորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերն է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի անդամները շնորհավորեցին Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այս պատասխանատու առաքելության մեջ: Նշվեց, որ հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ինչպես գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների և փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի առավել բարձրացմանն առնչվող հարցերին:

Զրուցակիցները քննարկումներ ունեցան ԵԽԽՎ աշխատանքների շուրջ։

ԱԳ նախարարը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Նա ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

19:26 18.04.2025

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

19:08 18.04.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

BACK_TO_TOP