20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։
Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։
«… Օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը («Ելք» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), որն էլ դրա հեղինակն է։
Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Գորգիսյանը չասաց, թե կոնկրետ քանի քաղաքացի է մինչև հիմա վերադարձել այս օրենքի կիրառման շրջանակներում։
Պաշտպանության նախարարությունը ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը (ներկայում՝ պաշտոնակատար) համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը։ Այս հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։
Օրենքն ավելի ռադիկալ քննադատության էր արժանացրել նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ համարելով, որ դրանով բանակից խուսափածները, վերադառնալով «թուլափայ» են տալիս ու համարում, որ իրենք էլ են կատարել իրենց սահմանադրական պարտքը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նա ասել էր, որ այդ օրենսդրությունը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է, որովհետև 13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Իրականում շատ քչերը, կամ գրեթե ոչ ոք չի վերադառնում:
«Սովորաբար այդ գումարը վճարում են Հայաստանում մեկ անգամ կնունք, մեկ անգամ հարսանիք անելու իրավունք ձեռք բերելու համար: Ես չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որի համար արժե նման քաղաքականություն ունենալ»,- ասել էր Վիգեն Սարգսյանը։
Պատճառն այն է, որ այս օրենքը միանշանակ չէր ընդունվում նաև նախկին իշխանության ներսում։ 2017 թվականին դրա ժամկետի լրանալու մոտ ժամանակ ժամկետի երկարաձգումը նորից դրվել էր շրջանառության մեջ, ինչին դեմ էր ՊՆ ղեկավարությունը։ Նախարարությունն առաջարկում էր գոնե այդ դեպքում նախ` մեծացնել տուրքը, որ պետք է վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հետո՝ պայմանավորվել ու սահմանել մի ժամկետ, որից հետո այդ օրենքն այլևս չի գործելու։
Նախարարությունն առաջարկում էր այն ժամանակ գործող «սակագնի»՝ ամեն զորակոչի համար տրվող 100 հազար դրամի փոխարեն (նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ) սահմանել 500 հազար դրամ (500-ապատիկ)։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդունվեց միջանկյալ տարբերակ՝ ամեն զորակոչի համար 200 հազար դրամ։ Այսինքն, եթե մարդը 18 տարեկանից խուսափել է ծառայությունից, ապա 27 տարին լրանալուց հետո պետք է վճարի այդ 9 տարվա մեջ անցկացված 18 զորակոչի համար 3․6 միլիոն դրամ։
Օրենքի դրույթների մեջ, սակայն, ավելացվեց ևս մեկը՝ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...