ԱԱԾ տնօրենը խոսել է Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող փաստերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

ԱԱԾ տնօրենը խոսել է Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող փաստերի մասին

12:11 24.05.2018

Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ  մայիսի 23-ից բացահայտվում են կոռուպցիոն շղթաներով հարստացած մարդիկ:

«Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, արվի պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նյութեր են հավաքվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, Արթուր Վանեցյանն ասել է՝ այդպիսի բան չկա, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: «Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում, կատարում ենք մեր աշխատանքը»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

21:21 16.04.2025

Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:11 16.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը՝ 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին թաղամասի և Արարատյան 1-ին զանգվածի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 1-20 առանձնատներ, Նորք […] ...

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

20:57 16.04.2025

Կիլիան Մբապեն որակազրկվել է 1 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին որակազրկել 1 խաղով, հայտնում է AS-ը: «Ալավեսի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում ֆրանսիացին կոպտորեն խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյի հետ պայքարում ու կարմիր քարտ ստացել: 26-ամյա ֆուտբոլիստին սպառնում էր 3-խաղյա որակազրկում, բայց նա բաց կթողնի միայն «Աթլետիկի» դեմ Լա լիգայի […] ...

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

20:46 16.04.2025

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

20:28 16.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

20:14 16.04.2025

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […] ...

BACK_TO_TOP