16:37 23.05.2018
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց առաջ հիշեցրեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվեց ԱԺ-ում և հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ:
«Հարցս ուղղում եմ վարչապետին: Թեկուզ ժամանակին բարձր կարծիք չեք արտահայտել այդ համաձայնագրի մասին, բայց այն պետք է կյանքի կոչել և կյանքի կոչելու պարտականությունը այս փուլում ձերն է: Ի՞նչ է արել ձեր կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի: Հարց երկրորդ՝ այս տարի ստորագրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության փաստաթուղթը: Արդյո՞ք այդ փաստաթուղը վերանայվելու է՝ ելնելով կառավարության նոր գերակայություններից: Հարց երրորդ՝ անցյալ տարի հաստատվեց Հայաստանին մինչև 2020 թվականը տրվող ֆինանսական աջակցության ծավալը ԵՄ-ի կողմից, մինչև 2020 թվականը՝ 160 մլն եվրո: Արդյո՞ք կառավարությունը բանակցելու է այդ աջակցության ծավալը վերանայելու ուղղությամբ՝ դեպի բարձրացում բնականաբար»,- հարցրեց Աշոտյանը:
Փաշինյանն էլ Աշոտյանին հիշեցրեց, որ նույնիսկ մինչև համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ «Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կողմերին կոչ էր արել ցուցաբերել քաղաքական կամք և ստորագրել պայմանագիրը: Փաշինյանի խոսքերով՝ «Ելք» խմբակցությունը քննարկման ընթացքում ամբողջությամբ աջակցություն է ցույց տվել և կողմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը:
«Ինչ վերաբերում է իրագործմանը: Դուք գիտեք, այո՛, ՀՀ-ն վավերացրել է, բայց ԵՄ-ի երկրների հետ վավերացման գործընթացը շարունակվում է, և մենք ԵՄ գործընկերների հետ շփումների ընթացքում այդ հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ այդ գործընթացը ԵՄ երկրներում կարագանա: Մեկ օր առաջ այդ հարցը նաև քննարկվել է Կիպրոսի Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Մենք հույս ունենք, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության ծավալներին: Այո՛, մենք այդ ուղղությամբ նույնպես կաշխատենք: Հիմա միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական աջակցություն ցույց տալու լայն աջակցություն են հայտնում»,- պատասխանեց վարչապետը:
Աշոտյանն այնուհետև նշեց, թե կարող է եզրակացություն անել, որ գործընկերության գերակայությունները մնալու են այն ուղղությունները, որոնք մատնանշվել են նախորդ իշխանությունների օրոք: Նա նաև վստահեցրեց, որ համաձայնագրի վավերացման հետ կապված կառավարությունը կարող է խորհրդարանական դիվանագիտության վրա ևս հույս դնել:
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:22 29.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 29.04.2025
Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումինԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...
09:50 29.04.2025
Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ինՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...
09:40 29.04.2025
Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել էԵրկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...