Մտահոգիչ է, որ Վրաց եկեղեցու որոշ գործիչներ շփոթեցնում են պատրիարքարանին. Վիրահայոց թեմի առաջնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մտահոգիչ է, որ Վրաց եկեղեցու որոշ գործիչներ շփոթեցնում են պատրիարքարանին. Վիրահայոց թեմի առաջնորդ

15:41 06.11.2018

Օրերս Հայաստանում էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արք. Միրզախանյանը: Օգտվելով առիթից՝ Shantnews-ը զրուցել է նրա հետ:

 -Սրբազա՛ն հայր, գործելով Վրաստանում, բնականաբար այդ երկրի քաղաքական կյանքին հետևում եք: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական իրավիճակը:

-Կարծում եմ՝ Վրաստանում քաղաքական իրավիճակը կկարգավորվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով, որովհետև Վրաստանի ժողովուրդն այնպիսի դժվար ժամանակներ է անցկացրել, որ հոգնել է քաղաքական տարբեր վայրիվերումներից, և մարդիկ ձգտում են կայունության, խաղաղ կյանքի պայմանների: Կարծում եմ՝ սրան մեծապես նպաստում է և կշարունակի նպաստել Վրաց ուղղափառ եկեղեցին: Այն Վրաստանի կայունության կարևորագույն երաշխավորներից է: Եվ ժողովուրդն էլ արդեն իսկ ցույց տվեց, որ ինքը մեծ խնդիրներ ընդհանուր առմամբ չի տեսնում, ուստի իրավիճակը կամաց-կամաց պետք է որ կարգավորվի: Վստահ եմ՝ վրացի ժողովրդին ու հասարակությանն այսօր ավելի շատ տնտեսական իրավիճակն է անհանգստացնում: Ցավոք, վրացական ազգային արժույթը՝ լարին, տատանվում է, և սա չի կարող մարդկանց վրա չազդել, մարդիկ հոգնել են արդեն, ցանկանում են կայունություն, բարեկեցիկ կյանք, այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում է:

-Մենք գիտենք, որ Վրաստանը բավականին աշխույժ զբոսաշրջություն ունի, ո՞րն է այդ  դեպքում տնտեսական տագնապի պատճառը:

-Զբոսաշրջությունը, իհարկե, մեծ ազդեցություն ունեցավ երկրի զարգացման գործում, ստեղծվեցին շատ աշխատատեղեր, եթե այսօր երկիրը քիչ թե շատ կայուն տնտեսական վիճակում է, նաև դրա շնորհիվ է: Սակայն այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսի Վրաստանը կամ Հայաստանն են, զբոսաշրջության շատ մեծ հնարավորություններ չկան: Այն ցանկալի արդյունքը, ինչ ուզում ենք, դժվար է ունենալ: Որքան էլ զբոսաշրջությունը զարգանա, միևնույն է՝ այս երկրների համար շատ կարևոր է տնտեսական զարգացումը՝ արտադրության աճը, որը կնպաստի արտադրությանը, բարիք ստեղծելուն և այդ բարիքն իրացնելուն:

-Սրբազա՛ն, վերջերս հաճախ է խոսվում Ջավախքը Հայ Առաքելական եկեղեցու կազմում առանձին թեմ դարձնելու մասին: Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցին:

-Այս հարցի առնչությամբ ասեմ, որ Վրաստանում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդություն է գործում, որը հիմնվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ժամանակ: Այն իրավաբանորեն գրանցվել է Վրաստանում, և ես կարծում եմ, որ դեռևս չի սպառվել փոխառաջնորդության միջոցով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հոգևոր կյանքի զարգացումը: Իսկ եթե կյանքը կբերի, կհասցնի անկախ, ինքնուրույն թեմ ունենալու հարցին, կարծում եմ՝  Վեհափառ հայրապետը  ճիշտ կտնօրինի այդ հարցը՝ ճիշտ ժամանակին, ըստ պահանջի:

-Ի՞նչ փուլում է վրաց եկեղեցու հետ հայկական տարբեր եկեղեցիների հարցով ընդհանուր դատական գործընթացը:

-Վրաստանում մեր մեծագույն պրոբլեմը համապատասխան օրենքների բացակայությունն է: Չկա ռեստիտուցիայի՝ իրավական, գույքային վիճակի վերականգնման մասին օրենք, չկա կրոնների մասին օրենք, և չկա մի օրենք, որի հիման վրա նրանք ետ վերադարձնեն կրոնական բոլոր համայնքների սեփականությունը, որ խլվել է խորհրդային տարիներին: Ինչ վերաբերում է վրաց ուղղափառ եկեղեցուն, նրանք այդ ամենն իրականացնում են 2002 թվականի հոկտեմբերին պետության և վրաց պատրիարքարանի միջև կնքված  սահմանադրական պայմանագրի հիման վրա, որը սահմանում է, թե պետությունը սեփականության իրավունքով է վերադարձնում այդ ամենը: Բայց այս առումով մենք ձեռքներս ծալած չենք նստում, մեր գործող բոլոր եկեղեցիների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացված է Վրաստանի իշխանություններին, մենք Վրաստանի կրոնի հարցերով գործակալության հետ մնայուն աշխատանքային կապի մեջ ենք, և այս հարցը միշտ օրակարգում և իրենց ուշադրության կենտրոնում ենք պահում: Հուսով ենք, որ կգա այդ հարցերի լուծման օրը, քանի որ իրենց քաղաքական իշխանության մոտ մենք շահագրգռվածություն ենք տեսնում: Բայց ներկա ժամանակահատվածում մեզ համար մտահոգիչ է, որ վրաց եկեղեցու որոշ գործիչներ, շփոթեցնելով պատրիարքարանին, այս կամ այն կրոնական համայնքի պատմական տաճարները փորձում են սեփականաշնորհել և դրանք դարձնել վրացական: Մենք այս դատական գործընթացի միջոցով ուղղակի կանխում ենք հետագա նմանատիպ գործողությունները, որպեսզի որոշ անպատասխանատու մարդիկ, առանց հաշվի առնելու խնդիրների նրբությունը, չփորձեն յուրացնել մեր կառույցները:

-Իսկ շա՞տ են վտանգված սեփականությունները, ի՞նչ քանակով են:

-Մշտապես կան, թիվ չունենք, քանի որ օրենքի բացակայության դեպքում բոլոր տաճարները կա՛մ համայնքային են, կա՛մ իբրև գույք էկոնոմիկայի նախարարության սեփականությունն են:  Եվ այդ նախարարությունն ում ցանկանա, իր գույքը կարող է նվիրել:

Այսպիսի վտանգ կա այնտեղ, և այդ մասին մենք միշտ բարձրաձայնում ենք:

Անկեղծորեն պիտի ասեմ, որ վրաց պատրիարքարանում և վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության մեջ շատ են այն մարդիկ, որոնք ընկալում են մեր խնդիրները, գնահատում են մեր եկեղեցիների և մեր ժողովուրդների քրիստոնեական եղբայրությունն ու բարեկամությունը և չէին ցանկանա, որ որևէ միջադեպով ստվերվեր այդ բարեկամությունը: Բայց, ինչպես շատ հաստատություններում, պատրիարքարանում ևս կան մարդիկ, որոնք այլ կերպ են նայում հարցին և, ցավոք, ունենք այսօրվա պատկերը:

-Իսկ Իլյա պատրիարքի առողջական վիճակն ազդո՞ւմ է այս հարցերի վրա:

-Բնական է: Մենք միշտ հարգել և հարգում ենք վրաց պատրիարք Իլյա Բ-ին, որ մեր ու համայնքի հանդեպ մշտապես ունեցել է հոգատար վերաբերմունք: Թող Աստված օրհնի և արևշատ տարիներ պարգևի նրան,  բայց միևնույն է, գալիս է մի ժամանակ, որ հիվանդությունը, ծերությունը, լինի դա հոգևոր, թե պետական գործչի դեպքում, իր բացասական ազդեցությունն է ունենում:

-Վերջին շրջանում Մայր Աթոռի շուրջ տարաձայնություններ եղան, ցույցեր և բողոքի գործողություններ տեղի ունեցան: Դուք՝ որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, որ նաև վերջին նիստին մասնակցեցիք, ինչպե՞ս եք մեկնաբանում տեղի ունեցածը:  

-Եկեղեցին իր առաքելությամբ շարունակում է իր գործառույթները՝ լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այս վերջին շրջանի դժվարությունները համարում եմ հետհեղափոխական սինդրոմի արդյունք: Իրավիճակը Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունից և նոր կառավարության ձևավորումից հետո կընկնի իր տեղը և կմտնենք ավելի իրատեսական ժամանակաշրջան ու դաշտ: Մարդիկ ավելի կտեսնեն մեր եկեղեցու առանցքային դերակատարությունը մեր կյանքում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Իհարկե, մենք էլ, որպես եկեղեցի, այս ամբողջից դաս ենք քաղում և կարծում ենք, որ կան հարցեր, կա բարեփոխումների, նոր մոտեցումների կարիք: Կյանքը դինամիկա է, լուսահոգի Գարեգին Ա-ն ասում էր՝ կարծեք ամեն ժամանակ իր Ավետարանն ունի, այսինքն՝ Ավետարանն ամեն ժամանակի համար մի տեսակ պահանջ ունի նորովի մեկնելու, այնպես էլ եկեղեցին է այդպիսին: Մենք էլ, ուրեմն, ինչ-որ հարց ունենք, ժամանակի հետ պիտի քայլենք ու ամեն ինչ, վստահ եմ, շտկվելու է: Դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են: Եվ դրանք հաղթահարվելու են մեր հավատացյալ ժողովրդի հետ միասին: Մենք  որքան շատ հենվենք մեր ժողովրդի վրա, նրա մեջ լինենք, նրա կողքին լինենք, նրա հետ լինենք, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP