13:29 23.05.2018
Քիչ առաջ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությանը խաղաղ երթի անդամները հասան նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր: Նրանց դիմավորեց անձամբ նախագահը:
Բնապահպանները նախագահին հայտնեցին, որ նամակում հստակ ձևակերպել են իրենց պահանջները և ըստ կարգի դրել արկղի մեջ:
Նախագահը նշեց, որ ներկա պահին երկրում մի շարք կարևոր խնդիրներ կան:
«Նախ՝ այդ խնդիրներից մեկն անվտանգության հարցն է, երկրորդը կրթությունն է, որը հոգում է մեր երկրի ապագայի մասին: Կրթությունը պետք է լինի նաև քաղաքացիական և պահանջները չպետք է էմոցիոնալ պոռթկումներով արտահայտվեն: Եվ բոլորիս համար երրորդ կարևորագույն խնդիրը բնապահպանությունն է, և գաղտնիք չէ, որ միայն Ամուլսարի խնդիրը չէ: Մի շարք այլ հարցեր կան տարբեր հանքերի գործունեության հետ կապված»,- ասել է նախագահը և հետո խոսել նաև Հայաստանում ջրի պաշարների պահպանման մասին ու քննադատել պաշարի անուղղակի վատնումը:
«Ես ինչ-որ իմաստով կարող եմ ձեզ վստահեցնել, որ կանաչ նախագահ եմ, և իմ լիազորությունների սահմանում՝ լինի Ամուլսարը, թե մյուս հանքերը, կհետևեմ այս խնդրին»,- խոստացել է նախագահը:
08:22 08.04.2025
Al Jazeera. Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը ապրիլի 7-ից ի վեր ավելացել է 59-ովԳազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի առավոտից ավելացել է 59-ով, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրները։ Ավելի վաղ անկլավի առողջապահության նախարարությունը մեջբերել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ մարտի 18-ից ի վեր այնտեղ զոհվել է 1391 մարդ, ևս 3434-ը վիրավորվել է։ Գերատեսչությունը նաև նշել է, որ 2023 […] ...
08:12 08.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները ապրիլի 12-ին Օմանում կհանդիպենՎաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […] ...
08:00 08.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...