Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան դպրոց. պատգամավորին հետաքրքրեց, թե ի՞նչ կադրերով է համալրվում ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան դպրոց. պատգամավորին հետաքրքրեց, թե ի՞նչ կադրերով է համալրվում ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո

14:48 06.11.2018

2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 22 միլիարդ 580 միլիոն դրամ, որը 2018-ին հատկացվածի համեմատ ավելի է մոտ 2 միլիարդ 207 միլիոն դրամով:

Ավելացված գումարը նախատեսվում է օգտագործել պարգևատրումների ու խրախուսական վճարումների համար: ԱԱԾ բյուջեին վերաբերող հատվածը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Բյուջետային հատկացումների մասով պատգամավորները Հակոբյանին հարցեր չեն ուղղել, միակ հարցը, որ հնչեցրել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, վերաբերվել է Ազգային անվտանգության ծառայության կադրերի պատրաստման խնդրին: Բագրատյանին հետաքրքրել է, թե հետհեղափոխական շրջանում փոխվե՞լ են արդյոք ԱԱԾ մոտեցումները կադրերի ընտրության հարցում:

«Տարիներ շարունակ հետխորհրդային երկրները կադրեր են ընտրել խորհրդային դպրոցից և ռուսական դպրոցի կադրային դարբնոցից: Հիմա նոր ժամանակներում ունե՞նք կադրային նոր ուղղություններով՝ արևմտյան, եվրոպական երկրներում կրթություն ստացած, ամերիկյան բարձրագույն կրթություն ստացած, անվտանգության իմաստով, իհարկե, նման ոլորտի կադրեր, որոնցով համալրվել է ծառայությունը» – հարցրել է Սերգեյ Բագրատյանը Արամ Հակոբյանին:

Վերջինս արձագանքել է՝

«Կարճ ասեմ՝ ունենք, որ դուք իմանաք, որ ունենք»: Հակոբյանը Բագրատյանին միաժամանակ հիշեցրել է, որ նման հարցերը բաց քննարկման թեմա չեն, ու չի կարող ասել, թե ԱԱԾ-ն քանի ունկնդիր է ուղարկում այս կամ այն երկիր:

«Ուղղակի ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, մեր երկրի մթնոլորտը, որ ձևավորված է այս պահին, անվտանգության խնդիրները լուծված են, խնդիրներ չունենք, չենք տեսնում: Դա են փաստում նաև մեր աշխատանքի արդյունքները»,- եզրափակել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP