Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

14:30 22.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը: Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար: 

Դեսպանը փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերը հայտնել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով: Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում՝ արդյունաբերություն, զբոսաշրջություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: 

Նիկոլ Փաշինյանը և Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի: 
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանին

09:25 26.11.2024

Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […] ...

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

09:14 26.11.2024

«Ալ Հիլյալի» առաջին պարտությունը

Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»:   ...

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

09:09 26.11.2024

Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […] ...

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

09:00 26.11.2024

Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքում

Կանադայի իշխանությունները պատրաստ են զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի արագ սկսեն համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին այդ ցուցանիշներով՝ աշխատելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։ «Ամերիկացիները ցանկանում են, որ մենք արագացնենք, ես պատրաստ եմ արագացնել», -CTV-ն մեջբերում է Բլերի խոսքերը Օտտավայում Կանադայի միջազգային հարաբերությունների […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027

08:50 26.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 80-129 հաշվով պարտվել է Ավստրիայի թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 22 միավոր։ Ավստրիայի հավաքականը 6 միավորով C խմբի առաջատարն է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։ Խմբում ընդգրկված Ալբանիան ունի […] ...

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

08:44 26.11.2024

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ վերջ դնելու հակամարտություններին Ուկրաինայում, Սուդանում և Գազայում։ Այս մասին ասված է Կոլումբիայի ղեկավարի կողմից ԱՄՆ հաջորդ ղեկավարին ուղարկված նամակում։ «Ես ողջունում եմ Գազայում, Սուդանում և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու ձեր հայտարարած հանձնառությունը, վստահ եղեք, որ Կոլումբիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության վերականգնմանն ու բարբարոսությանը […] ...

BACK_TO_TOP