Կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

11:54 05.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Հայաստանի և Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:

«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և, ըստ էության, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:

«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

BACK_TO_TOP