13:01 22.05.2018
Հայաստանի մի շարք էկոլոգներ Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խմբի» առաջին հաշվետվության ներկայացման ժամանակ մուտ գործեցին բանակցությունների սրահ և փոքրիկ բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բնապահպաններն իրենց դիրքորոշումները, տեսակետներն ու պահանջները ներկայացրին Ամուլսար ոսկու հանքը շահագործող ընկերությանը և Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խմբին»:
«Մենք եկել ենք, որպեսզի ասենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը կեղծ տվյալների վրա հիմնված և կեղծ փաստաթղթեր ներկայացրած ընկերություն է»,- նշեց էկոլոգներից մեկը և հավելեց, որ իրենց կողմից մերժվել և մերժվելու են բոլոր անկախ խորհրդատվական կամ փորձագիտական խմբերը:
Բնապահպաններն իրենց բողոքի ակցիայի ժամանակ ներկայացրին միջազգային 4 փորձագետի համառոտ եզրակացություն, որ արել են վերջին 8 ամսվա ընթացքում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո: Դրանք վերաբերում են հանքի թթվային դրենաժի և ջրերի աղտոտման խնդիրներին:
«Այդ ուսումնասիրություններն այսօր միակ անկախ փորձագիտական տվյալներն են, որոնց կարելի է հավատալ և ընդունել որպես հավաստի տեղեկություն: Մեզ չի հետաքրքրում հանքը շահագործող ընկերության հետ կապ ունեցող որևէ խորհրդատվական կամ փորձագիտական խմբի մոնիթորինգի արդյունք, հաշվետվություն»,- շեշտեցին նրանք:
Վերջում նրանք կոչ արեցին «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որպեսզի նրանք մոտակա ժամանակները սեփական կամքով հեռանան Հայաստանից, բայց մինչ այդ վերականգնեն հասցված վնասը:
09:50 08.04.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքըԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...
09:40 08.04.2025
Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ «Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը», – ասել է նա երկուշաբթի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ «ԱՄՆ կառավարությունը […] ...
09:30 08.04.2025
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ինՀարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր՝ Յուն Սեոկ Յեոլի իմփիչմենթի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է վարչապետ Հան Դեոկ Սուի գրասենյակը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սեոկ Յոլին, և ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Նախկինում սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա 60 օրից՝ […] ...
09:18 08.04.2025
ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ ՖեիյենինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […] ...
09:10 08.04.2025
Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. ՖիդանԻսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և բացասական […] ...
09:00 08.04.2025
Տոկիոն մտադիր է պահպանել մասնակցությունը Սախալինի նախագծերինՃապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել մասնակցությունը ռուսական «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերին, քանի որ դրանք կարևոր է համարում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է երեքշաբթի օրը հրապարակված Ճապոնիայի ԱԳՆ դիվանագիտության մասին ամենամյա զեկույցում, Տոկիոն վարում է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունից աստիճանաբար հրաժարվելու քաղաքականություն։ «Սախալին-1 և Սախալին-2 նավթի և բնական գազի զարգացման նախագծերը կարևոր […] ...