19:26 21.05.2018
Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առաջին անգամ է նման բան կատարվում, և կարևորն այն է, որ արարողությունն ունի հանդիսավոր բնույթ: Վարչապետի բնորոշմամբ` արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մնում, սակայն դա չի նշանակում, որ միակ խնդիրն այդ ընտրություններն են: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ կառավարությունը մշակելու է երկարաժամկետ ծրագիր, ու դա ընտրությունների նախապատրաստմանը չի խանգարելու:
Վարչապետին հարց է ուղղվել ԱԱԾ տնօրենի արած հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը խոստացել էր կոռուպցիոն բացահայտումների մասին տեղեկություններ հրապարակել: Լրագրողի հարցին, թե Ձեր «դաբրոն» կ՞ա` վարչապետը պատասխանել է, թե պետք է հրաժարվել հին բառապաշարից և չօգտագործել «դաբրո» ու այդ կարգի բառեր: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տնօրենի խոստումներին, ապա Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ կլինեն կոնկրետ գործողություններ, այդ ժամանակ էլ կլինեն մանրամասն տեղեկություններ այդ ամենի մասին: Հարց է հնչել նաև այն մասին, թե ի՞նչ կանի վարչապետը, եթե պարզվի, որ այդ անունների մեջ կան կառավարություն կազմած գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ, պաշտոնյաներ:
«Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի դրանից»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձել նաև Հայաստանից ֆինանսական արտահոսքի մասին տեղ գտած լուրերին, մասնավորապես նաև այդ համատեքստում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններին:
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...