16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն միշտ բաց է Իրանի հետ նոր՝ ավելի համապարփակ պայմանագիր կնքելուն, որը մեկընդմիշտ կփակի դեպի միջուկային զենք տանող ճանապարհը և արժանի կլինի Իրանի ժողովրդին:
Իսկ մինչ այդ պատժամիջոցները կգործեն ամբողջ ուժով:
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...
21:36 08.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...