12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։
Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ Տարասյանը պարզաբանեց, որ այդտեղ թյուրիմացություն կա, և թվերը պետք է հակառակ վանդակներում դրվեին։ Ըստ այդմ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմը նախատեսում է քաղաքացիություն շնորհել 19 հազար մարդու և քաղաքացիությունից զրկել 25-ին։
Տարասյանը բացատրեց, որ այդ թվերը հիմնվում են այս տարվա՝ 2018 թվականի ցուցանիշների վրա։ Այս տարի՝ տարվա սկզբից մինչև հիմա քաղաքացիություն է ստացել 18 հազար մարդ (նրանց թվում են եղել նաև Բիլզերյան եղբայրները), և այդ թիվը դեռ կաճի։ Իսկ այն մարդիկ, որոնք զրկվում են քաղաքացիությունից, հիմնականում ունենում են այլ երկրի քաղաքացիություն, ինչով էլ պայմանավորված է լինում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը կամ զրկվելը։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...