Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին. պարզաբանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին. պարզաբանում

11:31 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել այն մասին, թե անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում՝ արդյո՞ք եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարող է որակյալ լինել։
Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային պայմանների դեպքում, որոնք՝ ոչ։ Միանշանակ, չի կարելի ասֆալտապատում կատարել, քանի որ ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին:
Գարնանն ու աշնանը կարելի է  տաք և սառը ասֆալտբետոնե խառնուրդներ տեղադրել։ Աշնանը, երբ շրջակայքի միջին ջերմաստիճանը ցածր չէ +10ºC-ից, իսկ գարնանը` +5ºC-ից։  Իսկ անձրևի դեպքում հնարավոր չէ ապահովել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են ասֆալտապատման անհրաժեշտ որակ ապահովելու համար։
Սակայն, ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կարելի է կատարել հողային, ճանապարհի հին ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ջրահեռացման համակարգերի նորոգման և կառուցման, արհեստական կառուցվածքների հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ապամոնտաժման և մոնտաժման, անվտանգության տարրերի տեղադրման, շինարարական իներտ նյութերի պատրաստման, կուտակման և տեղափոխման աշխատանքներ։
Ֆրեզավորումը ասֆալտի հին շերտի հեռացումն է, քերումը, կազմաքանդումը, որը կարելի է իրականացնել ցանկացած եղանակի դեպքում։
Օդի 5 ºC-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 ºC-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում կարելի է կատարել բետոնացման աշխատանքներ, քանի որ նման եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների համար կիրառվող բետոնի խառնուրդները պատրաստվում են տաքացվող բետոնախառնիչներով, օգտագործելով տաքացված ջուր և լցանյութեր։
Բետոնե խառնուրդին ավելացվում են համապատասխան հավելանյութեր, կիրառվում են բետոնի խառնուրդի պատրաստման, տեղափոխման, փռման համապատասխան ձևերը և միջոցները, որոնց դեպքում ապահովվում է սահմանված անհրաժեշտ չափանիշներին համապատասխան բետոնապատում։
Իսկ ջրահեռացման համակարգերի (մետաղական կամ հավաքովի երկաթբետոնե խողովակներ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ), անվտանգության տարրերի տեղադրման համար նախանշված սահմանափակման չափորոշիչներ չկան։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP