14:21 21.05.2018
ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները:
Նրանք պահանջում էին, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի վերաբերյալ բողոքն ընդունի վարույթ, դրանից բացի՝ փոխի խափանման միջոց կալանքը՝ գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակմամբ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը գրավոր երաշխավորել էին, որ Բաբայանին ազատ արձակելու դեպքում նա չի խոչընդոտի դատաքննությանը. այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամվել Բաբայանի աջակից, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
Պատգամավորների երաշխավորությունը նա ներկայացրեց Վճռաբեկ դատարան:
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները, Թևանյանը պատասխանեց.
«Այս գործողություններն աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեր պահանջը Վճռաբեկ դատարանից է, որը, մեր կարծիքով, ձգձգում է գործընթացը»:
Սամվել Բաբայանը, հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ապօրինի կերպով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու, նաև ապօրինի գույքը օրինականացնելու համար:
Հիշեցնենք, որ խոսքն օրինական շրջանառությունից հանված, հատուկ ծածկույթով ծածկված 5000 եվրո թղթադրամների մասին էր, որը, ըստ մեղադրանքի, Բաբայանը փորձել է մաքրել և շրջանառության մեջ դնել:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը և կոչ էին անում ազատել քաղբանտարկյալներին: «Քաղբանտարկյալ» ասելով, նրանք նկատի ունեին Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Գևորգ Սաֆարյանին և Սամվել Բաբայանին:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...