00:07 03.11.2018
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նոյեմբերի 2-ին Գյումրիում նշել է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության ղեկավարները, Ֆրանսիայից ու Բրյուսելից ժամանած բժիշկներ ու բուժաշխատողներ, որոնք առաջիններից էին, որ 1988-ի երկրաշարժից հետո հասան Հայաստան ու աղետյալ Լենինականին ոչ միայն բժշկական, այլև հումանիտար մեծ օգնություն ցուցաբերեցին:
1988-ի երկրաշարժն իր ավերածությունների, զոհերի ու տուժածների մասշտաբներով եզակի էր խորհրդային երկրում: Նման աղետին դիմակայելու համար այդ ժամանակ իշխանություններն առաջին անգամ թույլատրեցին արտասահմանյան փրկարար ուժերին մուտք գործել Հայաստան: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն առաջին ընկերությունն էր, որ հասավ Հայաստան: Ընկերության ֆրանսիական մասնաճյուղի նախագահ Մկրտիչ Թերզյանը նշում է, որ իրենց կազմակերպության պատմության մեջ հայաստանյան առաքելությունը համարվում է ամենամեծը: 1988-ի աղետից հետո, մի քանի շաբաթվա ընթացքում 72 բժիշկ է ժամանել Հայաստան, 7 չվերթ է իրականացվել դեպի Լենինական, 3 շաբաթվա ընթացքում 250 տոննա դեղորայք ու բուժսարքավորումներ են բերվել աղետի գոտի:
Կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղը 5 տարի է` ղեկավարում է հայազգի բժիշկը: Նա պատմում է, որ 1988-ին Երևանի բժշկական ինստիտուտի ուսանող էր: Հիշում է այդ ծանր ու դաժան օրերը: Իսկ այդ ժամանակ Մարի-Քրիստին Ֆերիրն է ղեկավարել Լենինականում շտապ արձագանքման բրիգադի աշխատանքը: Նա պատմում է, որ երկրաշարժից հետո, 5-րդ օրն են եկել Լենինական` հոգեբաններից, ֆիզիոթերապևտներից, վիրաբույժներից կազմված խմբով: Սկզբում վիրահատություններ են կատարել վրաններում, հետո իրենց դպրոցական մի շենք են տրամադրել: Դժբախտաբար, հիմնականում ամպուտացիաներ էին անում, իսկ երկրաշարժից հետո օրթոպեդիկ միջամտությունները շատ անհրաժեշտ էին:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության մասնագետները հետո աղետի գոտում կլինիկաներ բացեցին, որտեղ էլ աշխատում էին հայ բժիշկների հետ: Այդ տարիների նրանց հիշողությունները չեն մոռացվի: Ասում են՝ իրենց համար քաղաքը միշտ կմնա Լենինական: Մարի-Քրիստինի համար առաջին փորձությունն էր գտնվել երկրաշարժի գոտում ու տեսնել մարդկանց, որոնք իրենց անցյալը, ներկան ու ապագան կորցրին 40 վայրկյանում: Իր խոսքերով՝ ծանր վիճակում հայտնված մարդկանց ու արտասահմանյան բժիշկների թիմի միջև առանձնակի համակրանք էր ձևավորվել, մարդիկ իրենց ցավը մոռացած, մասնագետներին հյուրասիրում էին, ասելով, որ այնքան էլ կարևոր չէ, թե ինչ են բերել, կարևոր է այն, որ աղետյալների կողքին են ծանր պահերին:
Իսկ հոգեբույժ Մարի-Ռոզ Մորոն եղել է հոգեբանների խմբում: Նա պատմում է, որ իր համար ծանր էր տեսնել, թե ինչպես էին շատ երեխաներ զոհվել դպրոցներում, շատերն էլ ծնողներին էին կորցրել: Հայ հոգեբանների հետ այդ երեխաների համար իրենք բացել են մի կենտրոն ու մեծ աշխատանք տարել:
Աղետի գոտուն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օգնությունը եղավ ոչ միայն առաջին բուժօգնության պարագաների, այլև ժամանակավոր կացարանների տրամադրումը: Կազմակերպությունը առաջինն էր, որ Հայաստան ներմուծեց ֆիզիոթերապիայի ճյուղը, հետագայում էլ հեմոդիալիզի սարքավորումներ բերեցին Հայաստան: Գյումրիում այսքանով ընկերության առաքելությունն ավարտված համարվեց: Իսկ ամենամեծ ծրագիրը Հայաստանում շարունակում է մնալ դեղակայուն տուբերկուլյոզի ծրագիրը, որը ևս ավարտվում է:
Կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնը նշում է, որ բացառիկ երևույթ է, որ իրենց ընկերությունը 30 տարի Հայաստանում է: Սովորաբար, իրենք, որպես շտապ օգնության կազմակերպություն, մի քանի տարի են աշխատում մի երկրում: Հայաստանում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 16 տարի է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր է իրականացնում։ Հաջորդ տարի կազմակերպությունը պատրաստվում է հեռանալ Հայասստանից:
Միջոցառմանը ներկա երկրի առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ նախարարությունը կազմակերպության հեռանալուց հետո դժվարություններ կունենա, քանի որ տուբերկուլյոզ ունեցողների մեջ դեղորայքակայուն տեսակով հիվանդների թիվը գնալով շատանում է, իսկ նրանց բուժումը մեծ ծախսեր է պահանջում: Առողջապահության նախարարությունում քննարկումներ են տարվում՝ հասկանալու, թե ինչ ծախսեր կպահանջվեն պետբյուջեից տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիրը շարունակելու համար, որի դեղորայքային ապահովվածության հարցերն առայժմ լուծում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...