Արամ Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց. Սիլվա Համբարձումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

Արամ Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց. Սիլվա Համբարձումյան

12:44 02.11.2018

Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է.

«Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, որտեղ երևում է, որ առաջին անգամ չի ճանաչում»:

Հարցին՝ որտեղի՞ց իրեն այդչափ գումար, Համբարձումյանը պատասխանել է.

«Ես եմ առաջին շաքարավազ ներկրողը, յոթ հազար տոննա ցորեն եմ բերել, ալյուր եմ բերել, սոված տարիներին նվիրել եմ պետությանը»,- ասել է Համբարձումյանը` հավելելով, որ ինքը նոր չէ, որ բիզնեսով է զբաղվում, նաև բիզնես գործունեություն է ծավալում Դուբայում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու է փորձել կաշառքով հարցերը լուծել, Համբարձումյանը տվել է հետևյալ պատասխանը.

«Մինչ հեղափոխությունը Հայաստանում ոչ մի գործ առանց կաշառքի չի եղել, 1997 թվականից հետո կաշառքը վխտացել է Հայաստանում: Հարությունյանը շատ վստահ էր, բայց նրա «կռիշն» էլ ծակվեց, ինչպես տեսանք»:

Կնոջ խոսքով՝ ինքը Հարությունյանին կաշառք տալու հարցում պատասխանատվություն չի կրի, քանի որ գործարքի պահին օրենքով կաշառք տվողը պատասխանատվության չի ենթարկվել, ենթարկվել է միայն վերցնողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

23:20 01.11.2024

Խանութի տերը գտել և ծեծի է ենթարկել իրեն թալանած գողերին

Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն: Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, դեպքի […] ...

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

23:12 01.11.2024

Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության […] ...

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

23:04 01.11.2024

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ «Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել […] ...

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

22:56 01.11.2024

«Վրացական երազանքը» հայտնել է ընդդիմության կողմից խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկատվություն է ուղարկել դատախազություն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակեղծիքների կոնկրետ փաստերի մասին, ասել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մենք հաստատել ենք 81 դեպք, երբ «Վրացական երազանքին» աջակցող ընտրողներին հնարավորություն չի տրվել քվեարկել իրենց ընտրատեղամասերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ Մդինարաձեի, այդ ընտրողները, գալով իրենց ընտրատեղամաս, բախվել […] ...

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

22:48 01.11.2024

ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայում ժամանակավոր հրադադարի առաջարկը. ԶԼՄ-ներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդների՝ Գազայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների համար սահմանափակ թվով պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնության շուրջ նախաձեռնությունը, քանի որ այս առաջարկը չի ապահովել արմատական խմբի հիմնական պահանջների կատարումը։ Այս մասին հայտնում է Maan գործակալությունը։ Ինչպես նշել է արմատականների ներկայացուցիչը, «առաջարկները չեն բավարարում […] ...

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

22:40 01.11.2024

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ. նոյեմբերի 4-10-ը կանցկացնի Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներ՝ տարաբնույթ նախագծերով իրենց հաստատություններում նշանավորելու մեդիագրագիտության շաբաթը: Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի ընթացքում կրթության ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները մասնակցում են […] ...

BACK_TO_TOP