19:06 01.11.2018
Սպառազինությունների վերահսկում և վստահության կառուցում,և տարածաշրջանային հակամարտություններ: Այս երկու հարցերի ուղղությամբ են ընթացել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այսօրվա աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այս քննարկումների ընթացքում արտահայտվող գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանային հակամարտություններն ու սպառազինությունների վերահսկողությունը մնում է չլուծված խնդիր, առկա մեխանիզմների և բանաձևերի անարդյունավետ լինելու պատճառով:
Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և դրա շուրջ զարգացումները, սպառազինություններին վերաբերող որոշումներն ու գործընթացները ընդգծում են քննարկվող հարցերի ակտուալությունը մեր տարածաշրջանի համար: Արմեն Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է այս հարցերին և իր մոտեցումներն է ներկայացրել բավական լայն համատեքստում.
«Մենք այս հրաշալի քաղաք Մինսկում ենք, և ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ջանքեր է գործադրում խաղաղության բանակցությունների համար՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Եվ ես հույս ունեմ, որ մի օր նրանք կհասնեն խաղաղության և Մինսկում կստորագրեն այդ մասին փաստաթուղթը: Ես չգիտեմ, թե երբ կարող է դա տեղի ունենալ»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել աշխարհում այսօր տեղի ունեցող փոփոխություններին:
«Աշխարհը երկբևեռ էր, ապա դարձավ միաբևեռ, ապա բազմաբևեռ աշխարհ, դա ցույց է տալիս, որ մենք անցնում ենք մի ժամանակի, երբ ոչ թե մեկ ձայն է կարևոր լինելու, այլ բազմաթիվ ձայներ: Արդյո՞ք նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ անվտանգության հարցերում: Աշխարհը արագ է փոխվում, և մարտահրավերներից մեկը դառնում է տեխնոլոգիական փոփոխությունը, որը տեղի է ունենում հետևողականորեն: Եվ մեզ համար կարևոր է, թե ինչպիսի վարքագիծ պիտի ունենանք»,- շեշտել է Արմեն Սարգսյանը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալիս՝ նախագահի խոսքում առանցքային է եղել՝ անգամ փոքր բաները կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ.
«Անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ՝ Դոնբասը, Սիրիան: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես էլեկտրոլիզացիայի բարձր մակարդակ»:
Նախագահը կոչ է անում հակամարտությունների հարցերում զգուշություն ցուցաբերել ու դադարեցել փոքր հակամարտությունների ռազմականացումը.
«Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների ռազմականացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Դա փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնիկան ավելի ու ավելի է զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Եզրափակելով իր ելույթը՝ ՀՀ նախագահը դարձյալ ընդգծել է Ղարաբաղյան խնդրի միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...