Արդարադատության նախարարը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Արդարադատության նախարարը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ

17:08 18.05.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր առաջին հանդիպումն է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի կազմի հետ: 

Հանդիպման սկզբում խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը նախարարին ներկայացրել է խորհրդի կազմավորմանն ու գործառույթներին վերաբերող խնդիրները: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրության պահանջով, մարտի 5-ին ձևավորված նոր կառույց է, որի խնդիրն է ապահովել դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը, դատական իշխանությունները դարձնել իրապես անկախ մարմին, որը պետք է կարողանա հավասարակշռել և հակակշռել իշխանության մյուս թևերին:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ-ի ձևավորման այս փուլում խորհուրդը պետք է վեցամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև օգոստոս ամիսը, նշանակի բոլոր աստիճանների դատարանների նախագահներին, լրացնի դատավորների թափուր տեղերը, ինչը, ըստ Հարությունյանի, բավականին բարդ խնդիր է դարձել:

«Այսօր մենք ունենք թափուր տեղեր, բայց չունենք հավակնորդներ կամ նաև կան հավակնորդներ, որոնք քվեարկության արդյունքներով, ըստ էության, օրենքով սահմանված կարգով ԲԴԽ-ն պետք է փակ գաղտնի քվեարկությամբ որոշի, եղել են դեպքեր, երբ քվեարկության արդյունքով մեկ կամ երկու ձայն են հավաքել և բնականաբար նրանք նշանակվել չէին կարող»,- ներկայացրել է Հարությունյանը նախարարին:

Կան նաև շատ հարցեր, որոնք ուղղակիորեն, Հարությունյանի համոզմամբ, առնչվում են նախարարությանը: Խոսքը վերաբերում է առաջին հերթին օրենսդրական բազայի ստեղծմանը, մասնավորապես մինչ օրս չկա խորհրդի կազմավորման ու հաստքային խնդիրները կարգավորող օրենք, ինչը, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է գործեր ապրիլից, այնինչ օրենքի նախագիծը դեռևս խորհրդարանում է ու ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ: 

Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ իր կողմից արդեն քայլեր են ձեռնարկվել, որպեսզի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվի տվյալ նախագիծը, իսկ եթե ինչ-ինչ խնդիրներով հարցի քննարկումը ձգձգվի, ապա գործող օրենքում կան դրույթներ՝ խնդրի կարգավորումը ժամանակավորապես լուծելու համար: 

 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

BACK_TO_TOP