15:40 01.11.2018
Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։
«20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ, լուծվել է պարենային գծից ներքև գումար ստացող թոշակառու և նպաստ ստացողների խնդիրը: 85 հազար մարդկանց թոշակներն ու նպաստները բարձրացել են 10 հազար դրամով:
«ՀՀ-ում սովալլուկ թոշակառու ու նպաստառու չկա»,- ասել է Փաշինյանը:
09:48 26.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ին09:48 26.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ։ ...
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...
09:00 26.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմիցԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...
08:30 26.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...