Մինչ այժմ եղած հաշվարկները բավարար չեն. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Բագրատյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Մինչ այժմ եղած հաշվարկները բավարար չեն. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Բագրատյանին

14:58 01.11.2018

«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ  կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել   էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք  կառավարությունը բավարար  ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ  Բագրատյանը:

«Էներգետիկ ոլորտում ունենք հարցեր, որոնց պետք է պատասխանենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը ու սկսեց  թվարկել՝  միջուկային էներգետիկայի զարգացում, Իրանի հետ էներգետիկ ոլորտի համագործակցություն, Վրաստանի հետ  համագործակցություն, մեր երկրում տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալներ:

Նրա խոսքով՝ կարևոր է գնահատել մեր երկրի էերգետիկ պահանջարկը:

«Եթե մենք պիտի հենվենք մինչ այժմ եղած հաշվարկների վրա, դրանք ինձ համար բավարար չեն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

https://www.youtube.com/watch?v=8JnqEyuS8cI&feature=youtu.be&fbclid=IwAR32ldbAz72pXXzC4hmYHE0JaNriOUzUzUi4C-i71rgl8Bk_lLiLscmsZ3w

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան ընդառաջ ՊԵԿ-ում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն

16:48 17.04.2025

Հարկ վճարողի օրվան ընդառաջ ՊԵԿ-ում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն

Հարկ վճարողի օրվան ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։ Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր […] ...

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան

16:42 17.04.2025

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասել է Փաշինյանը: Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծել է, որ […] ...

Առողջապահության նախարարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

16:36 17.04.2025

Առողջապահության նախարարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։ Նախարար Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ամբողջ թիմին՝ կատարած մեծ աշխատանքի համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։ ...

Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ

16:30 17.04.2025

Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու […] ...

Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ

16:18 17.04.2025

Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ

Հայաստանն իր հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու այնպիսի շանս, որը կա հիմա, երբեք չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանը, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում: Բայց […] ...

Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:12 17.04.2025

Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 15:00-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու: Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

BACK_TO_TOP