Արփինե Զարգարյանը նշանակվել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Արփինե Զարգարյանը նշանակվել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար

14:05 01.11.2018

Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ից։

2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ-ում, որից հետո 2006 թվականին աշխատել է Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան պատվիրակությունում՝ որպես ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանի օգնական։ 2008 թվականին ուսումը շարունակել է Անգլիայում՝ Մանչեստերի համալսարանում՝ ավարտելով Եվրոպական քաղաքականության մշակման ֆակուլտետը (European Policy Making)։

Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես ներառական կրթության երկու ծրագրերի ղեկավար։ Այնուհետև աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» առցանց մեդիայում՝ որպես հինգ հաղորդումների, ինչպես նաև ուղիղ եթերների պրոդյուսեր։ Աշխատել է նաև BBC մոնիթորինգի հայաստանյան գրասենյակում, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում (COAF), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

Սույն թվականի ապրիլից մինչ հոկտեմբերի 31-ն աշխատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում։ Մայրենիից զատ, տիրապետում է պարսկերենին, անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP