13:02 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարի երկնիշ թվով անկում է եղել ոլորտում: Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ այս տարի 20 %-ով ավելի միրգ-բանջարեղեն է արտահանվել:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված լուրջ խնդիր կա: Նրա խոսքերով՝ ոչ մեկը չի կարողանում վստահ պնդել, որ ոլորտի վերաբերյալ ներկայացված թվերը համապատասխանում են իրականությանը:
«Մենք ունենք հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ և թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկում ասել եմ, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երևույթ, ինչպիսին ստվերային այգին է: Մենք այդքան ասում ենք՝ ստվերային տնտեսություններ, բայց մեր երկրում կան նաև ստվերային այգիներ, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարեն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը ներկայացրել է, թե էլ որ ոլորտում են հավելագրումներ արձանագրվել: Նրա խոսքերով՝ որոշ ընկերություններ հայկական կոնյակի անվան ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ:
«Ի՞նչ է կատարվում: Ներկրվում է սպիրտ այլ տեսակի, և որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, իբր թե այդ գործարանն այդքան խաղող մթերել է, այսքան կոնյակ ստացել է: Եվ այսպիսով՝ ունենում ենք թվերի անհամապատասխանություն»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ասել է` նաև այդ է պատճառը, որ մենք գյուղատնտեսությունում ունենք լուրջ անկում:
12:40 23.11.2024
Ռոբերտ Լևանդովսկու կինը մարզասրահ է բացել Բարսելոնայում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից12:33 23.11.2024
Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդԱռնվազն 596 հազար փախստական լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...
12:25 23.11.2024
Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբԿանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...
12:18 23.11.2024
«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. ՄեսսիԱմերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...
12:09 23.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ: ...
11:55 23.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարությունՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...