Գումարի բռնագանձման պահանջ Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Գումարի բռնագանձման պահանջ Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի դեմ

12:04 01.11.2018

Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը:

Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ կնքվել են ոռոգման ջրի պայմանագրեր: Արթիկի տարածաշրջանի գյուղերը խմելու և ոռոգման ջուր չունեն:

Պատճառներն էլ հայտնի են՝  խմելու և ոռոգման ջուրը գյուղերին հասնում է Մանթաշի ջրամբարից: Բարձրադիր գյուղերն օգտվում են,  ցածրադիրներին ջուր չի հասնում: Ոռոգման սեզոնին վիճակն ավելի էր սրվել 2014 թվականին: Փանիկ, Արևշատ, Գեղանիստ և Գետափ գյուղերի բնակիչները, ի նշան բողոքի, ճանապարհ էին փակել:  Այդ ժամանակ էլ մարզպետարանը ելք էր առաջարկել, որ ջրօգտագործող ընկերությունները պայմանագիր կնքեն գյուղապետարանների հետ: Պայմանագրերը ստորագրել են, բայց ջուրը տեղ չի հասել:

«Հաշվարկել են , որ Փանիկ գյուղը 1 մլն 200 հազար դրամ ոռոգման ջրի պարտք ունի: Եթե տարեկան բաժանենք, կստացվի, որ գյուղը առնվազն 15 օր 24 ժամ ջուր է ունեցել, բայց Փանիկում ընդհանրապես ոռոգման ջրի պրոբլեմ է: Աչքաչափով որոշել են, որ այսքան ջուր է ստացել գյուղը: Գյուղապետներն էլ ստորագրել են ու իրենց ստորագրածի ձեռքը կրակն ընկել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

Ջուր չեն ստացել, բայց ոռոգման ջրի դիմաց պարտք է հաշվարկվել 3 տարի: Ջրօգտագործող ընկերության ղեկավարությունը 3 տարվա ընթացքում չի էլ պահանջել պարտքերը: Դրանք գանձելու դատական հայցեր են ներկայացվել, երբ ջրօգտագործող ընկերության ղեկավարությունն է փոխվել: Հիմա դժվար է ապացուցել, թե 3 տարի առաջ որքան ջուր է հասել գյուղերին կամ հասե՞լ է արդյոք: Փաստաբան Աննա Դավթյանը, որի վարույթում են եղել 4 գյուղերի գործերը, դա համարում է գյուղապետների թերացումը:

«Ստացվել է մի իրավիճակ, որ գյուղապետները ստորագրել են պայմանագրերը, դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել: Եթե ստորագրել են, պիտի հետաքրքրվեին, թե ինչքան ջուր ստացավ համայնքը: Ո՛չ ջրաչափ է եղել, ո՛չ էլ ջրբաշխների հետ ձևավորված հարաբերություններ, որ իմանային, թե որքան գումար է հավաքագրվել»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աննա Դավթյանը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշումներ է կայացրել, որոնք հօգուտ գյուղերի չեն: Գեղանիստի գյուղապետարանից բռնագանձվելու է 1 մլն 357 հազար դրամ, Գետափից՝ 600 հազար դրամ, Փանիկից՝ 1 մլն 200 հազար դրամ, իսկ Արևշատի գյուղապետարանի դեմ ներկայացված հայցի քննությունը դեռ չի ավարտվել:

Միայն Փանիկի գյուղապետարանն է, որ դիմել է Վերաքննիչ դատարան:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP