Եթե փոստատար աղավնիներ ձեռք բերեինք, ավելի էժան և արդյունավետ կլիներ. Գագիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+15.09 oC

Եթե փոստատար աղավնիներ ձեռք բերեինք, ավելի էժան և արդյունավետ կլիներ. Գագիկ Հարությունյան

22:35 31.10.2018

«Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ էլեկտրոնային արդարադատության մասին գրեթե ոչինչ չի արվել: 2008 թ․-ին ընդամենը ներդրվել է մաշված ծրագրով գործերի բաշխման համակարգը, որտեղ էլ սուբյեկտիվ գործոններ են աշխատել, դրա հետ միասին էլեկտրոնային արդարադատության ոչ մի տարր չի ներդրվել: Այսօր կատարված ծախսերի 23 %-ը փոստային ծախսերն են: Մենք, եթե փոստատար աղավնիներ ձեռք բերեինք, ավելի էժան և արդյունավետ կնստեր, սա քարե դարի տպավորություն է թողնում: Պետությունը փոստային առաքումների վրա տարեկան ծախսում է 500 միլիոն դրամ, այն դեպքում, երբ առաքումը մեկ կոճակ սեղմելով կարելի էր իրականացնել»,- ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Նրա խոսքով՝ կառավարությունն ընդառաջել է, և արդեն ծրագրավորողները մշակել են էլեկտրոնային արդարադատության անցման առաջին փուլը, հավանաբար, եկող տարվանից կստացվի սարքեր տեղադրել:

«Դատարանի շենք եք մտնում, միջանցքներից սկսած բոլոր սենյակները լցված են արխիվներով, դա շատ վտանգավոր է, դրանք նաև մշակման ենթակա չեն: Դրանք բոլորը պետք է էլեկտրոնային տարբերակով լինեն: Նպատակ ունենք արխիվային ողջ նյութը թվայնացնել»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

18:11 25.11.2024

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

18:06 25.11.2024

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...

SHANTNEWS

18:00 25.11.2024

SHANTNEWS

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

17:55 25.11.2024

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

17:48 25.11.2024

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է […] ...

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

17:42 25.11.2024

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […] ...

BACK_TO_TOP