Չի՛ կարելի հասցեական արդարադատություն իրականացնել. Գագիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:44:24
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Չի՛ կարելի հասցեական արդարադատություն իրականացնել. Գագիկ Հարությունյան

23:48 31.10.2018

«Ես երկար տարիներ է, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ եմ, ես մասնակցում եմ նիստերին: Եթե մեր երկրին վերաբերող հարցեր են քննարկվում, հանձնաժողովի անդամը, ըստ կանոնադրության, պետք է որոշակի պարզաբանումներ տա, բայց նաև, ըստ նույն կանոնադրության, հանձնաժողովի անդամն իր երկրին վերաբերող հարցի առնչությամբ քվեարկությանը չի մասնակցում»,- ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Նա նշել է, որ արդարադատությունը պետք է լինի մրցակցային.

 «Ամեն մարզում կա մի քանի նստավայր, դրանց նպատակը արդարադատությունը բնակչությանը մոտեցնելն է: Եթե այնտեղ կա 1 դատավոր և այդ դատարանի նախագահն է որոշում, թե որ դատավորը ինչ գործ պետք է քննի, ապա դա հասցեական սուբյեկտիվ արդարադատություն է: Նաև մեծանում է կոռուպցիոն ռիսկը: Մենք չենք ընդունում, որ մեկ նստավայրում պետք է լինի մեկ դատավոր, մենք գտնում ենք, որ առնվազն պետք է լինի 2 դատավոր, լինի այլընտրանք, իսկ մակագրումը լինի ոչ թե նախագահի, այլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշել է նա:

Գագիկ Հարությունյանը ասել է, որ 99 տոկոսով այս համակարգն արդեն ներդրվել է և գործում է արդեն:

«Չի՛ կարելի հասցեական արդարադատություն իրականացնել, պետք է իմանալ, թե որ գործը ում է ուղարկվում, և ով է քննում»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

12:42 09.04.2025

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

12:37 09.04.2025

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […] ...

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...

BACK_TO_TOP