18:45 30.10.2018
Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են.
«Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության մեջ հիշատակված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կարգավորում է փորձաքննական եզրակացության կառուցվածքը, տրամադրման և հաստատման կարգը, ինչի մասին հարցադրում էին ներկայացրել բանախոսը և մի խումբ մասնագետները։ Իսկ վերջիններիս բարձրացրած մյուս հարցերին սպառիչ պատասխան էր տրվել նույն գրության այլ բաժիններում։
Ավելորդ չէ նշել, որ Ամուլսարի հանքավայրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությունը տրվել է 2016թ. ապրիլի 29-ին, երբ Էրիկ Գրիգորյանը նախարար չէր և չէր աշխատում բնապահպանության նախարարությունում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի «Կանաչների միության» ՀԿ նախագահն իր դժգոհություններն էր հայտնել բնապահպանության նախարարության կողմից ստացված՝ Ամուլսարի խնդիրներին առնչվող նամակի կապակցությամբ:
12:22 12.04.2025
Կանավարոն հեռացվել է Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնիցԶագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո։ «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 51-ամյա մասնագետը «Դինամոյի» ղեկը ստանձնել էր 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 […] ...
12:10 12.04.2025
Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել ՈւկրաինանՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […] ...
11:56 12.04.2025
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժածԱպլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...
11:50 12.04.2025
Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթՄայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...
11:35 12.04.2025
Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […] ...