15:50 30.10.2018
2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․
– արդյո՞ք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունը արդար է եղել և արդյո՞ք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․
– արդյո՞ք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։
Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ դատարանի վերը երկու հարցերն ուղղակի հռետորական հարցադրումներ են։
Ժամանակ ունենալու դեպքում ներքևում կնշեմ նաև այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ և այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով և ինչի միջով է անցել և մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես և նույն գործով դատավորները և ոստիկանները։
Հիշեցնեմ նաև, որ այս գործով անազատության մեջ գտնվելով և դրանից հետո հրապարակած իր հուշերով Վ․ Գասպարին եղել է թերևս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը և դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությամբ նկարագրել է Վարդգեսը։ Եվ թե ինչպես են այս քայքայիչ և ապապետական գաղափարախոսության և բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։
«Այլևս երբեք»-ի նախապայմանը հիշելը, վերհիշելը և արձանագրելն է։ Այնուհետեւ՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը»,- գրել է Վահե Գրիգորյանը:
23:59 06.04.2025
Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունըԻսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...
23:40 06.04.2025
Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համարՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...
23:20 06.04.2025
Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունըՖրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...
23:00 06.04.2025
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNNՀութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...
22:38 06.04.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...
22:18 06.04.2025
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...