Անհապաղ ազատ արձակման որոշում ամբաստանյալներին` պաշտպանները միջնորդում ենն փոխել ամբաստանյալների խափանման միջոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Անհապաղ ազատ արձակման որոշում ամբաստանյալներին` պաշտպանները միջնորդում ենն փոխել ամբաստանյալների խափանման միջոցը

10:44 16.05.2018

ՊՊծ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց փոխել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցները և նրանց անհապաղ ազատ արձակել: Նա ասաց, որ դատարանը պետք է ծառայի ժողովրդին, «քանի որ հեղափոխական ալիք է անցել երկրի վրայով, և այդ ալիքը կանցնի նա դատական համակարգի վրայովե:

Նա նաև միջնորդեց, որ դատարանը զրկի պետական մեղադրողներին դիրքորոշում հայտնել միջնորդության մասին, քանի որ նրանք «չեն գիտակցում, թե ինչ է կատարվել երկրումե: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ քրեական դատավարությունում մրցակցությունը դեռ վերացված չէ, և նման իրավունքից չի կարող զրկել պետական մեղադրողներին:

Պապիկյանն ասաց, որ եթե դեռ այս երկրում որևէ մեկը չի գիտակցել, որ «Սասնա ծռերըե քաղբանտարկյալներ են, ուրեմն նա դեռ ծառայում է Սերժ Սարգսյանինե:

«Ակնհայտ է, որ այս գործով «Սասնա ծռերըե քաղբանտարկյալներ են, սակայն հարցը դա չէե,- ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը: «Չկա նոր հանցագործություն կատարելու հիմքը: Դժվար է պատկերացնել, որ «Սասնա ծռերըե կարող են գնալ և նախորդ իշխանության դեմ նոր հանցագործություն կատարելե.- ասաց պաշտպանը:

«Նրանք չեն կարող փախչել երկրից, նրանք չեն թաքնվի. սա ակնհայտ է: Նրանք այն անձինք չեն, որ կարող են թաքնվելե,- նշեց Լուսինե Սահակյանը: «Մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարել են այս մարդիկե,- ավելացրեց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

 

Ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց նաև հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը: Նա նշեց, որ վկաների մեծ մասը ոստիկաններ են, ու «եթե հնարավոր լինի նրանց նկատմամբ ճնշում գործադրել, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ էե:

«Մեր պաշտպանյալները հերոսներ են և երբեք չեն դիմի փախուստի: Նոր Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Չկան հանրապետականները, չկա Սերժ Սարգսյանի ճնշումը: Անհապաղ ազատ արձակե՛ք քաղբանտարկյալներինե,-ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Սասնա ծռերին կալանավորելու որոշումը եղել է քաղաքական որոշում: Ի սկզբանե չի եղել հիմք`մեր պաշտպանյալներին անազատության մեջ պահելու համար» ,- ասաց պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա միջնորդեց խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP