Ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է հանրության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է հանրության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

20:08 15.05.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց.  Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։  

«Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։  

Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս կարճ ժամանակում, բայց առավելագույն արդյունավետությամբ` մի կողմից կարևորելով թանկարժեք ժամանակը չկորցնելը, մյուս կողմից` շտապողական քայլերով նոր խնդիրներից խուսափելը։ Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Ալթունյանին կատարած աշխատանքի համար։ Իսկ նորանշանակ նախարարին աշխատանքային հաջողություններ է մաղթել։

Շնորհակալություն հատնելով վստահության համար` Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն հասցրել է մոտիկից ծանոթանալ ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին, և նախաձեռնություններ են մշակվում հանրության կողմից միանշանակ չընդունված խնդիրների լուծման ուղղությամբ։

«Արդեն քննարկումներ են սկսվել նաև պետպատվերի շրջանակում համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»,-ասել է Արսեն Թորոսյանը։ Նա շեշտել է, որ համակարգում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը կզարգանան, որոնք շտկումների կարիք ունեն` կշտկվեն, միաժամանակ նոր ուղղություններ կընդգրկվեն։    

«Մեր որոշումները չպետք է լինեն որևէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր։ Եթե կայացնենք որևէ որոշում, ուրեմն փաստարկներով համոզվել ենք դրա անհրաժեշտության և կարևորության մեջ։ Հետևաբար, նույն փաստարկներով պետք է կարողանանք համոզել նաև հանրությանը, որ սա հենց այն է, ինչն իրեն անհրաժեշտ է»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունը չպետք է մոռանա, թե ում շնորհիվ և ում մանդատով է դարձել իշխանություն։

Այս ենթատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է կառավարության գործողությունների պատճառահետևանքային կապերի հստակությունը։ Նա ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է համարել հանրության աջակցությունը։

Հետևաբար, բոլոր որոշումները պետք է հասկանալի լինեն մարդկանց համար։ Նա հորդորել է մշտապես երկխոսության մեջ և հաշվետու լինել հանրությանը։     

«Մեզանում հանրությանն արդյունավետ որոշումների կայացման  մասնակից դարձնելու մշակույթ պետք է ձևավորենք»,-ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ այժմյան կառավարությունը ժողովրդի վստահության կառավարություն է։ Հանրությունն ունի ինչպես իշխանության բերելու, այնպես էլ հեռացնելու հնարավորություններ։

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ծառայությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ և արդյունավետությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP