«Լույս» դաշինքն ու «Իմ քայլը» վիճաբանեցին «Սանիթեք»-ի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

«Լույս» դաշինքն ու «Իմ քայլը» վիճաբանեցին «Սանիթեք»-ի պատճառով

16:12 29.10.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը:

«Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ ենք տեղից շարժվելու, «Սանիթեք»-ին ասելու «հաջողություն»,- հետաքրքրվեց նա` դիմելով փոխքաղաքապետին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ հարցն այս փուլում իր անմիջական վերահսկողության տակ է: Նա տեղեկացրեց, որ իրենք ինտենսիվ բանակցությունների մեջ են «Սանիթեք»-ի և այլ ընկերությունների հետ:

«Մանրամասների մասին կարող եմ հայտնել, բայց ոչ հիմա»,- ասաց նա` խոստանալով առանձին հանդիպման ժամանակ անդրադառնալ մանրամասներին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը արձագանքեց Սամսոնյանի խոսքին` նկատելով.

«Հարց հնչեցնելու այդ ընդդիմադիր կեցվածքը շատ ավելի հեշտ է սովորաբար, երբ ասում ենք` ե՞րբ պիտի վերջ տրվի այդ պայմանագրին, բայց գործադիր մարմնում, երբ հստակ հասկանում ես` ինչ պետք է արվի հաջորդիվ … Վերբալ մակարդակում հեշտ է, հենց այսօր կարող է պայմանագիրը դադարեցվել, իսկ հետո ի՞նչ պետք է արվի, փորձենք պոպուլիստական հայտարարություններից դուրս գալ»:

Աբրահամյանն ասաց, որ լուծումները պետք է մինչ այդ տրվեն, հետո նոր որոշումը կայացվի:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Աբրահամյանին, նշեց, որ մշտապես դրական է գնահատել նրա լրագրողական աշխատանքը, սակայն նաև հիշեցրեց` երբ նա լրագրող էր, իրենք ավագանու անդամներ էին, հետևում էին «Սանիթեք»-ի գործունեությանը քաղաքապետարանի ներսում:

«Մեր շարունակական լոբբինգի արդյունքում է, որ առաջին անգամ տուգանվեց «Սանիթեք»-ը, երկրորդ անգամ տուգանքը կրկնվեց: Անի Սամսոնյանն այս դահլիճի այն եզակի մարդկանցից է, ով կարդացել է պայմանագիրն ամբողջությամբ: Վստահ եմ, դուք այդ եզակի մարդկանցից չեք: Լրագրողն ընդհանրապես, իմ կարծիքով, իր անկողմնակալությամբ պետք է տարբերվի մնացածներից, բայց Դուք, չգիտես ինչու, դաշտում, որտեղ չունեք այնքան էլ պատկերացումներ, ինչպես «Սանիթեք»-ի ծառայությունն է, Ձեզ թույլ եք տալիս որակել մեր կարծիքը պոպուլիզմ, դա էլ հերիք չէ, յուրաքանչյուր անգամ ցանկանում եք կարծիք հայտնել և այս կամ այն պաշտոնյայի գործունեության դրական կողմերն առանձնացնել»,- ասաց նա:

Խաժակյանն ընդգծեց` իրենք մեկուկես տարվա փորձ ունեն և գիտեն, որ «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկը պետք է լուծարվի և ներգրավվի երկրորդ օպերատոր:

Աբրահամյանն արձագանքեց` նշելով, որ ինքը լրագրողական գործունեությունը դադարեցրել է հեղափոխությունից հետո: Հայկ Մարությանն էլ հայտնեց, որ այս հարցն իր ամենօրյա ուշադրության տակ է, փորձում են գտնել լուծումներ, որոնք միաժամանակ կլինեն հնարավորինս անցնցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

16:11 08.04.2025

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան

16:06 08.04.2025

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […] ...

«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվել

16:00 08.04.2025

«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...

Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակը

15:55 08.04.2025

Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակը

ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […] ...

ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը

15:47 08.04.2025

ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […] ...

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով

15:41 08.04.2025

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […] ...

BACK_TO_TOP