11:06 15.05.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեկնարկել է Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով հերթական ակցիան: Ցուցարարները նախ հավաքվել են քաղաքապետանի մուտքի մոտ, պահանջել Տարոն Մարգարյանից հրաժարվել պաշտոնից: Ակցիայի մասնակիցները պահանջը տարածելու և իրենց միանալու կոչերով նաև ավտոերթ են կազմակերպել: Նշենք, որ ցուցարարներն այսօր հայտարարել են, որ իրենք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, պարզապես քաղաքացիներ են, ովքեր դժգոհ են Երևանի քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքից:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանուն «Ելք» խմբակցության ակցիային միանալու կամ չմիանալու հանգամանքին, ապա այդ մասին այսօր խոսել է խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Բախշյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ իրենք դեռևս չեն պահանջում Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ըստ Բախշյանի՝ որոշ ժամանակ սպասելու անհրաժեշտություն կա՝ մինչև Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարվեն, խորհրդարանի նոր ընտրություններ կայանան: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը մյուս կողմից էլ նշել է, որ տրամաբանական է, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, Տարոն Մարգարյանը ևս պետք է հարաժական տա: Նրա կարծիքով հրաժարականի դիմում պետք է ներկայացնեն նաև ՀՀԿ-ն նեկայացնող մյուս պաշտոնյաները:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...