4-րդ «Դ» դասարանցիների երկրաշարժի օրվա հիշողությունները 30 տարի անց` 1 գրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

4-րդ «Դ» դասարանցիների երկրաշարժի օրվա հիշողությունները 30 տարի անց` 1 գրքում

20:20 29.10.2018

1988 թվականի դեկտեմբերի 7-ը վերհիշում են Լենինականի թիվ 23 միջնակարգ դպրոցի 4-րդ Դ դասարանի աշակերտները:  «Դասամատյան 4-րդ «Դ» դասարան». համադասարանցիներն այս վերնագրով գիրք են հրատարակել։ Տեքստերի հեղինակներն իրենք են՝ այդ օրվա ապրումների պատմություններով։ 10 տարեկան դպրոցականներն արդեն 40 տարեկան են՝ ընտանիքներ կազմած, մեծ մասն այս քաղաքից հեռացած: Բայց նրանց շարունակում է միավորել մեկ բան՝ 88-ի օրերն ու 4-րդ «Դ» դասարանը։ Ընդհանուր անցյալ ունեն, որը երբեք չի մոռացվի։ Իսկ գիրքը համադասարանցիները նվիրում են իրենց առաջին ուսուցչուհու՝ Սիրան Ամիրյանի հիշատակին։ Գրքի շնորհանդեսին ներկա էին նրանց դասավանդած ուսուցիչները:

4-րդի «Դ» դասարանցիներին 30 տարի անց համախմբելու նախաձեռնությունը դասընկերուհի Դիանա Մկրտչյանինն է։ Նա 10 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում, կինոռեժիսոր և սցենարիստ է: Դիանան սոցկայքում խումբ է ստեղծել ու հավաքել համադասարանցիների դեկտեմբերի 7-ի հիշողությունները, որ ստեղծի այդ օրերի ժամանակագրություն։ Դասընկերների արձագանքը չի ուշացել, թեկուզ մեծ մասն արտերկրում է բնակվում, բայց համախմբվել են Դիանայի նախաձեռնության շուրջ։ Դիանային հաջողվել էր մեծ դասարանից միայն 20 դասընկերների պատմություններ ստանալ, որոնք տեղ են գտել գրքում, որի հրատարակմանն աջակցել է համադասարանցիներից Արմեն Ղահրամանյանը: Դեկտեմբերի 7-ի օրվա հիշողությունները սկսվում են նրանից՝ այդ օրը դասարանով մասնակցելու էին Արմենի ծննդյան միջոցառմանը: Ինչպես նա է գրել, դասի ժամանակ անհանգիստ նայում էր ժամացույցին, ամեն րոպեն ժամ էր թվում։ Հիշում է, որ ձեռքի ժամացույցը ցույց էր տալիս 11 անց 40 րոպե։ 5 րոպեից պետք է երկար սպասված զանգը հնչեր։

Իսկ զանգն այդպես էլ չհնչեց, սկսվեցին ցնցումները, ու դպրոցի շենքի ճակատային մի պատը փլվեց։ Բարեբախտաբար, զոհեր չեղան, ու թե ինչ եղավ հետո, 30 տարի անց միայն իմացան՝ միմյանց տեքստերը կարդալով։ Նրանք գրել էին ամեն ինչի մասին․ կորցրած հարազատներին փոխարինող բարեկամների, դեկտեմբերյան գիշերները դրսում անցկացնողների, նաև Լենինականի երեխաներին տաք ճաշ պատրաստողների մասին։ Լիլիթ Արզումանյանն է հիշում, որ թարմ վրացական պուրին այդ օրերին իրենց հասցրել էին Ջավախքի հայերը, որովհետև Երևան-Լենինական ճանապարհին կիլոմետրերով ձգվող խցանումների պատճառով նույնիսկ օգնությունը հնարավոր չէր տեղ հասցնել։ Իսկ ամենահուզիչը Ռոզա Բարակյանի պատմությունն էր։ Նա երկրաշարժի ժամանակ տանն է եղել, մնացել է 9 հարկանի շենքի փլատակների տակ։

Ասում է՝ իրեն գտել են 3-րդ օրը՝ դեկտեմբերի 9-ին։ Ու մինչև հիմա նա տարվա մեջ 2-րդ ծնունդ է նշում։ Ռոզան պատմում է, որ այդ ժամանակ իրեն փրկել են ջավախքցի 6 եղբայրներ, որոնք աշխատում էին Լենինականի փլատակների վրա ու թույլ չեն տվել, որ վիրաբույժները նրա ոտքն անդամահատեն: Ռոզային փրկող 6 եղբայրներից այժմ կենդանի է միայն 1-ը՝ Խաչատուրը, որի հետ Ռոզայի ընտանքիը շատ է մտերմացել։ Ռոզան հիմա Երևանում է ապրում, բժիշկ-օնկոլոգ է: Այս պատմությունն իր բոլոր հիվանդներն էլ գիտեն: Նա առանձնաահտուկ վերաբերմունք ունի ջավախքցիների նկատմամբ:

Համադասարանցիների տեքստերում, ըստ գրքի հեղինակի, մի սերնդի պատմություն է, որի մանկությունն ընդհատվեց ոչ միայն երկրաշարժով:

«Մենք մնացել ենք Լենինականում, ու սկսվեց վառարանը, ածուխը, սառը ձեռքերը, տնից 3 կմ հեռու դպրոցը, սև՝ ոչ ուտելու հացը, խանութների դատարկ ցուցափեղկերը, բայց ո՛չ ես, ո՛չ էլ քույրս, չզղջացինք, որ Մոսկվայում չէինք մնացել ու վերադարձել էինք տուն»,- պատմում է Դիանա Մկրտչյանը։

Գրքի հրապարակման ամբողջ աշխատանքը 2 տարի է տևել՝ կարդալով այնտեղ գրված պատմությունները, համադասարանցիներն  ասում են, որ ամեն մեկը կարողացել է իր մեջ պահպանել 10 տարեկան այն երեխային, որի մանկությունն ընդհատվեց անկախ իր կամքից։ Դիանա Մկրտչյանը նպատակ ունի այս գրքի հիման վրա մի օր վավերագրական ֆիլմ նկարահանել։ Ի սկզբանե այս մտահղացումն է ունեցել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP