13:21 29.10.2018
«Օրենքը այդքան քննադատում եք, ասում եք՝ բերել ենք, պարտադրել ենք։ Իսկ ինչի՞ համար ենք բերում այս օրենքը։ Կարո՞ղ է բերում ենք, որ Ալենը կամ Լենա Նազարյանը, կամ մյուսը անցնեն Ազգային ժողով։ Բերում ենք, որ քաղաքական դաշտում, այն քաղաքական դաշտը, որը Դուք, Ձեր գործընկերների հետ ձեր ցինիկ ելույթներով, ձեր հաղորդումներով, ձեր հարցազրույցներով ոչնչացրել եք, նորից հնարավորություն ունենա վերականգնվելու»,- Ազգային ժողովի ամբիոնից ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Մինչ այդ ելույթ ունենալիս Աշոտյանը ասել էր, որ նույնիսկ ընդդիմախոսների ծիծաղն է գալիս այն փաստարկից այն դեպքում, թե ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգը հանելուն այն դեպքում, երբ ռեյտինգային ընտրված պատգամավորների մի մասը կողմ է օրենսգիրքը փոխելուն։
«Այսինքն՝ ես, Արփինեն, Շարմազանովը կո՞ղմ ենք ռեյտինգային համակարգին։ ՀՀԿ-ի ռեյտինգային համակարգի ներկայացուցիչների մի մասը այլևս ՀՀԿ-ի քաղաքական դիրքորոշումների մեջ չեն, համահունչ չեն, առանձին են աշխատում։ Այս փաստարկները մի՛ բերեք ընդհանրապես»,- նշել էր Աշոտյանը։
Սիմոնյանը պատասխանեց նաև Աշոտյանի այն խոսքերին, որ Հանրապետականը դեմ է քվեարկելու։
«Ուզում եք՝ քվեարկեք, ուզում եք՝ մի՛ քվեարկեք։ Ժողովուրդը արդեն ձեր համար որոշել է, որ չի քվեարկելու։ Ես հասկանում եմ վերջին մոհիկանի և վերջին վատություն անելու ձեր ցանկությունը, բայց Դուք դրանով պատմության մեջ չեք մնալու, պարո՛ն Աշոտյան»,- ասաց Սիմոնյանը։
Նա հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...