Սամվել Բալասանյանի թիմակիցները նրան անվստահություն են հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Սամվել Բալասանյանի թիմակիցները նրան անվստահություն են հայտնել

12:55 14.05.2018

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 13 անդամներ (17-ից), քիչ առաջ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել և նիստ են հրավիրում մայիսի 16-ին՝ ժամը 10-ին: Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»։

Մայիսի 14-ից հաշված երրորդ օրը մայիսի 17-ն է ստացվում, ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել: Դրանից բացի՝ հաշվի չեն առել, որ նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»։

Այսինքն՝ օրենքով մինչև մայիսի 17-ը՝ ժամը 10:00-ին, ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են մայիսի 16-ին՝ 24 ժամ հետո, զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից, մարդ է՝ ու ուզում են թեկնածու առաջադրել 30-րդ ժամում: Գուցե սխալվել են, կուղղեն իրենց սխալը: Կյանքներս գնաց վրեքն օրենք կարդալով: Բայց սա մանրուք է: Ավելի կարևոր հարց կա:

Տեսնես՝ ինչ է պատահել, որ «Բալասանյան» դաշինքով Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այս անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին, տեսնեն ինչից են դժգոհ, ինչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ: Բան էլ չի եղել: Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում՝ քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Գուգլում որոնեցի՝ որևէ հրապարակային խոսք չգտա: Ամենայն հավանականությամբ (91%), կամենում են տապալել անվստահությւն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:

 Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ՝ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի՝ մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին: (ՏԻՄ օր.. 68-8 «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո):

Ակնհայտ է, որ շատ են խառնվել իրար: Անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հիմքով՝ մայիսի 16-ի բալասանյանական=հակաբալասանյանականների հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, ճիշտ կանեն, որ նիստը օրենքին համապատասխան կերպով հրավիրեն: Այլապես կորդեբալետ է ստացվելու, ուզում են կորդեբալետ, կստանան կորդեբալետ, վաղուց ելույթ չեմ ունեցել: Հիշեցնեմ, որ 2016-ին Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ Սերժիկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերով Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանության արդյունքում Գյումրու ավագանու երկու խմբակցություններից երկու մանդատ խլվեցին և ապօրինաբար շնորհվեցին «Բալասանյան» դաշինքին, որպեսզի 33 հոգանոց ավագանու կազմում հանրապետականներն ունենան 17 տեղ, լինեն բացարձակ մեծամասնություն և ինչ ուզեն անեն՝ ապօրինի որոշումներն ու քաղաքի շահերին դեմ որոշումների կայացումը ներառյալ»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման. Վուչիչ

16:36 11.01.2025

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման. Վուչիչ

Սերբիան և ԱՄՆ-ն բացել են ռազմավարական երկխոսության թեման, որը չի լուծի առկա բոլոր տարաձայնությունները, բայց մեծ հեռանկարներ կստեղծի պաշտոնական Բելգրադի և Վաշինգտոնի միջև էներգետիկայի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցության համար, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման շաբաթ օրը ժամանել է Բելգրադ և հանդիպել Վուչիչի հետ՝ Եվրոպայի […] ...

Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆ

16:24 11.01.2025

Ամփոփելով 2024-ը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2024 թվականը: 2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։ Կայացել […] ...

Օբամեյանգը ցանկանում է կատակերգական ֆիլմերի դերասան դառնալ

16:11 11.01.2025

Օբամեյանգը ցանկանում է կատակերգական ֆիլմերի դերասան դառնալ

Եվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը ապագայում իրեն տեսնում է կինոմատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ֆիլմերում։ «Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել […] ...

Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

15:57 11.01.2025

Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում օդանավերի ժամանման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, Telegram ալիքում հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդանավերի ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ուլյանովսկի օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 13:40-ից, Սամարայի օդանավակայանում՝ ժամը 14:00-ից»,- ասվում է հաղորդագրությունում: ...

Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ

15:46 11.01.2025

Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից […] ...

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարով

15:34 11.01.2025

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 կարճ հեռախոսահամարով։ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։ ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, […] ...

BACK_TO_TOP