17:36 27.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։
«Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:
Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում տարվում են գործընկերների նկատմամբ հարգանքի ու նրանց հետ համագործակցության սկզբունքներով: Հրապարակային հայտարարություններն էլ կազմվում են այնպես, որ նույնանման իրավիճակների համար ունենան կանխարգելիչ նշանակություն:
Հենց այս հիմնարար սկզբունքներից ելնելով էլ կազմվել և տարածվել է հոկտեմբերի 26-ի հայտարարությունը: Դա է նաև պատճառը, որ հայտարարության տեքստում չի նշվել կոնկրետ հաստատության անվանում կամ անհատականացնող այլ տվյալ:
Այնուամենայնիվ, սույն հայտարարությամբ ստիպված ենք արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի այս անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է ահազանգի հիման վրա ս.թ. հոկտեմբերի 26-ին նշված հոգեբուժական կազմակերպություն կատարված չհայտարարված այցի ընթացքում բացահայտված դեպքը: Հայտնաբերված կոնկրետ անձն առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական պահվել է հոգեբուժարանում: Նա կարողացել է այն լքել միայն Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո:
Այս դեպքով Պաշտպանի աշխատակազմում կազմվում է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որը կներկայացվի Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ խախտման բնույթով պայմանավորված անհրաժեշտ առաջարկներով:
Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Հոգեբուժական կազմակերպության տնօրենի հետ այսօրվա կարճ շփումից Պաշտպանի աշխատակազմին ակնհայտ է դարձել, որ այդ դասընթացների ընթացքում նրան պետք է նաև բացատրել՝ ինչ իրավական կարգավիճակ ունի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենը և ինչ խնդիրներ են դրված այդ հաստատության առջև: Առանձնակի հետևողականությամբ պետք է բացատրել՝ որն է հոգեբուժական կազմակերպությունում մարդուն հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու կարգը, որոնք են այդ մարդու իրավունքները և նրան հոգեբուժարանում օրինական հիմքերով պահելու դեպքերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է ցուցաբերել այս հարցում անհրաժեշտ աջակցություն։
Խիստ զգուշացնում ենք, որ նման փորձի կրկնման դեպքում կբարձրացվի հոգեբուժական նշված կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց»,- ասված է հայտարարության մեջ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...