Բա ասում եք անմեղության կանխավարկած. Փաշինյանը չտվեց կաշառքի գործով անցնող պատգամավորի անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Բա ասում եք անմեղության կանխավարկած. Փաշինյանը չտվեց կաշառքի գործով անցնող պատգամավորի անունը

15:02 27.10.2018

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված»։

Դրանից հետո հակասական տեսակետներ հնչեցին: Մի մասը պնդեց, թե Փաշինյանը պետք է ԱԺ ամբիոնից նման հայտարարություն չաներ, քանի որ մի կողմից կառավարությունը հայտարարում է, թե չի միջամտում դատական գործերին, բայց վարչապետի պաշտոնակատարն ամբողջությամբ տիրապետում է, թե ինչ է այնտեղ տեղի ունենում:

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացնելով այս հայտարարությունները՝ SHANTNEWS.am-ը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարձագանքի այս դիրքորոշումներին:

«Ինչի՞ց երևաց, որ ես որևէ գործի միջամտում եմ: Նույն մարդիկ ասում են՝ այ, տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը դադարեցրել է և մութ գործարքների է գնացել: Այսինքն՝ վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որևէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնա՞մ: 20 տարի իշխանությունը խնդրում էր՝ իրենց հետ կուլիսային գործարքի գնամ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կաշառքի գործով պատգամավորներից մեկի սպասվող կալանավորման մասին իր հայտարարությունը որևէ կերպ չի խախտում անմեղության կանխավարկածը:

«Կարծում եմ՝ շատ պատգամավորների անուններ կարող են բացահայտվել, և ոչ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվել: Իսկ երբ ասում են՝ Հայաստանում կոռուպցիա է եղել, կոռուպցիան խարխլել է երկիրը և այդ կոռուպցիան ամենավերին օղակների հետ է կապված եղել, այդտեղ որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտո՞ւմ ենք, թե՞ չէ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Հնչեց այն դիտարկումը, թե կասկածելի է թվում, որ վարչապետն այդքան մանրամասներով ծանոթ է քննվող գործերին, քանի որ հայտարարում է, որ 100 տոկոսով ապացուցված է, ինչը նշանակում է, որ քննչական մարմիններն իրեն զեկուցում են, Նիկոլ Փաշինյանը հետևյալ կերպ արձագանքեց.

«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաև վարչապետը»:

SHANTNEWS.am-ի հարցին, թե կաշառքի գործով անցնող պատգամավորը ո՞ր խմբակցությունից է, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց.

«Բա ասում եք անմեղության կանխավարկած: Հիմա դուք ինձ հանցակցո՞ւմ եք, թե՞ դրդում եք նոր բաներ ասել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

BACK_TO_TOP