Շիրակի մարզը սպանդանոց չունի, վաճառակետերում հայտնված միսը դարձյալ բակային մորթի արդյունք է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզը սպանդանոց չունի, վաճառակետերում հայտնված միսը դարձյալ բակային մորթի արդյունք է

22:37 27.10.2018

Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու որոշման կատարումը հետաձգվել է մինչև հունվարի 1-ը: Մինչ այս, սահմանվել էր ժամկետ մինչև հուլիսի 1-ը: Այդ ընթացքում Շիրակի մարզում թեև 2 սպանդանոց է կառուցվել ու կահավորվել, բայց մորթ կատարելու թույլտվություն չկար: Պատճառը սպանդանոցային շենքերի անհամապատասխանությունն է սահմանված նորմերին: Սպանդանոցային մորթը պարտադիր է մանկապարտեզներին ու խնամքի կենտրոններին մատակարարվող մսի դեպքում: Ըստ այդմ՝ Շիրակի մարզի հաստատությունները գնումներ կատարում են Լոռու մարզի սպանդանոցներից: Մի քանի սպանդանոց մարզում կառուցման փուլում է, բայց շահագործման պատրաստ է միայն մեկը՝ Գյումրիի նախկին կաթի գործարանի տարածքում տեղակայվածը:

10 տարի է տևել շինարարությունը: Սեփականատերը սպանդանոցը համապատասխան սարքավորումներով է համալրել: Բայց սա էլ շահագործման երաշխիք չի հանդիսացել: Սարքերը կան, մորթի թույլտվություն չկա: Սպանդանոցի սեփականատեր Տորիչել Հովհաննիսյանը նույնիսկ միս արտահանելու մասին է մտածել ու դրան համապատասխան սարքավորումներ ևս տեղադրել: Այստեղ ո՛չ արտահանմանյան, ո՛չ էլ տեղական շուկայի համար մորթ չի կատարվում: Համապատասխան թույլտվությունը ուշանում է, թեև նույն այդ թույլտվությունը տվող մասնագետները մեկ անգամ չէ, որ եղել են սպանդանոցում ու պայմանները բավարար գնահատել: Ըստ սեփականատիրոջ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից 3 անգամ այցելել են սպանդանոց, բայց համապատասխան թույլտվություն չեն տրամադրել: Ծառայության մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը նշում է, որ սպանդանոցի համար սահմանված բնակելի հատվածից 300մ հեռավորությունը չի պահպանվում:

Կառույցը հանրապետությունում գրանցված 18 սպանդանոցների թվում է, որի շահագործմանը հավանություն են տվել նաև Հոլանդիայի փորձագետները, բայց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համար, դա բավարար չէ, կառույցը առարկություններ ունի։ Եզրակացություն կտրվի այն ժամանակ, երբ համապատասխան չափանիշներն ապահովվեն: Սեփականատերն էլ շարունակ փորձում է հասկանալ, թե տեխնիկապես հագեցած ու սանիտարահիգիենիկ վիճակում գտնվող այս սպանդանոցում անասուններին մորթելու պայմաններն արդյո՞ք ավելի վատն են, քան անասնագոմի պայմանները։

Եթե սպանդանոցը չի գործում, ուրեմն անասունների բակային մորթերը շարունակվում են: Վաճառվող մսի անվտանգության փորձաքննությունը հավաստող միակ փաստաթուղթն էլ սա է, որում նշվում է միայն քաշը և փորձաքննող ընկերության անվանումը: Գյումրիի կենտրոնական շուկայում վաճառվող մսի որակը միայն մեկ ընկերություն է երաշխավորում: Ստացվում է, որ ոլորտը մենաշնորհային է, ընկերության տնօրենը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես են մսավաճառները ձեռք բերում փաստաթուղթը:

Եթե սպանդանոցային մորթն, այնուամենայնիվ, պարտադրվի՝ Շիրակի մարզին,պետական ծրագրի հաշվարկներով, 12 սպանդանոց է անհրաժեշտ:Պետական ծրագրով սպանդանոցի կառուցման հետաքրքրություն Շիրակի մարզում չկա: Միայն անհատներն են շահագրգռված: Այն անհատները, որոնք անասնաբուծական մեծ տնտեսություններ ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP