00:03 27.10.2018
Շիրակի մարզի հիմնախնդիրների լուծմանը երկրի ներկայիս իշխանությունների մոտեցումներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեռ գնահատական չի տալիս, ասում է՝ շատ ծրագրերից տեղյակ չէ։ Որպես նախկին մարզպետ, նրանից կառավարական օղակներում չեն էլ հետաքրքրվել, թե ինչպես կարելի է մարզում եղած խնդիրները լուծել։
Ֆելիքս Ցոլակյանը հուսով է, որ դեռ կհետաքրքրվեն։ 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի նախաշեմին, նա կարևորում է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը, որի վարկավորման փաստաթղթերը կազմելիս ինքը դեռ Շիրակի մարզպետն էր։
«Եկեք մի պահ մոռանանք աղետի գոտու մասին ու ներկայացնենք Շիրակի մարզի զարգացման հեռանկարները։ Շիրակը հանրապետության այն եզակի մարզերից է, որ չունի հանքարդյունաբերություն, չունի այն հիմնական բնագավառները, որտեղից շատ եկամուտներ են ստացվում։ Եվ այդ պատճառով էլ, ժամանակին այստեղ հիմնական շեշտադրումը դրվել է աշխատատեղերի ստեղծման վրա։ Այսօր էլ առաջնահերթ լուծումն աշխատատեղեր բացելն է։ Իսկ դրա միակ ճանապարհը ներդրումների հարթակ ստեղծելն է», – ասել է նա։
Ֆելիքս Ցոլակյանը համոզված է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո երկրում ներդրումային դաշտն ավելի բաց կլինի, իսկ Շիրակի մարզը, նաև Գյումրին, արդեն գայթակղիչ են դարձել իրենց տեսքով, տուրիզմով։ Ըստ Ցոլակյանի՝ Հայաստանում Գյումրիի պես 2-րդ քաղաք չկա, որ ունենա նման հին պատմական շենքեր։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...