Ուշացումով մեկնարկած փողոցաշինական ծրագիրը Գյումրիում անավարտ է մնալու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ուշացումով մեկնարկած փողոցաշինական ծրագիրը Գյումրիում անավարտ է մնալու

09:45 27.10.2018

Ուշացումով սկսված շինարարությունը ժամկետների մեծ շեղումներով էլ ավարտվելու է: Նման ելք է ունենալու Գյումրիի փողոցաշինական լայնածավալ այն ծրագիրը, որին քաղաքը սպասում է դեռ 2015 թվականից: Այս ընթացքում շինարարության դանդաղ ընթացքի, երբեմն նաև դադարների, ինչպես նաև նախագծային թերությունների ու անորակ շինարարության շուրջ  հնչեցին դժգոհություններ, որի հետ համաձայն չէին պատասխանատուները: Ժամանակին չարված գործի հետևանքները այժմ բացահայտ երևում են գրեթե բոլոր փողոցներում: Աշխատանքները պարզ է, որ մնալու են անավարտ՝  հաշվի առնելով  նաև Գյումրիի եղանակային պայմանները, որոնք արդեն թույլ չեն տալիս շինարարությունը  շարունակել: SHANTNEWS.am-ի  թղթակիցը ներկայացնում է Գյումրիի քանդված փողոցների վիճակն անձրևից հետո:

Անձրևը՝ վերևից, քանդելը՝ ներքևից, այս տաբերակով Գյումրիում փողոց սարքելը նորություն չէ, տարբերությունն այս անգամ աշխատանքների ու ֆինանսների ծավալներն են միայն: Փողոցաշինական մեծ ծրագիրը սկսվել է լուրջ խնդիրներով ու դեռ շարունակվում է այդպես: Նախագծի թերությունները, շինարարների սխալները, բանվորների պակասն աշխատանքները ձգձգեցին այնքան, մինչև անձրևներ սկսվեցին: Փողոցը մայթի փոխարեն է օգտագործվում, մայթն էլ՝ փողոցի, այլընտրանք անցորդներն էլ չունեն, վարորդներն էլ։

Փողոցներով երթևեկել, իսկ մայթերով քայլել քաղաքում դժվարացել է օգոստոսից, ու հենց կենտրոնական փողոցները, բացի Սայաթ -Նովայից, միաժամանակ վերածվեծին շինհրապարակների, բայց միայն քանդում էին ու մինչև հիմա նույնն է տեղի ունենում: Ամռան վերջին մեկնարկած շինարարությունը, դատելով տեմպերից, պարզ էր, որ աշնան կեսին այսպիսի իրավիճակ էր ստեղծելու: Քանդած մայթերի ու փողոցների հողային զանգվածները անձրևի հետ ցեխի հաստ շերտ են ստեղծել: Գյումրեցիներին այդպես էլ բախտ չի վիճակվում ազատվել քանդված փողոցներից:

 

Ամռանը չաշխատածի դիմաց շինարարը ստիպված է անձրևին գործ անել: Ու դա չի կարող լինել մեծ ծավալի, ավելի ճիշտ անում են այն, ինչ պետք է արած լինեին վաղուց: Շինարարն ասում է՝ անձրևին եզրաքարեր շարելը որակի վրա չի ազդում: Հետն էլ փողոցներից հողակույտերն են հեռացնում, պարզապես, այսպես ասած, տեղավորում են մայթերին: Անձրևը, համենայնդեպս չէր խանգարում շաղախ անելուն, գուցե օգուտ է: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ շաբաթներ առաջ շարած եզրաքարերին փաստորեն անձրևները վնաս էին: Այսօր առավոտյան դրանք պոկվել էին: Անձրևոտ եղանակին գործ անելու բացատրություն էլ ունի շինարարը, ինչպես ամռան տաք օրերին չաշխատելու: Էլի ժամկետներից են խոսում, որոնք արդեն վաղուց խախտել են:

 

Սկզբում նախագծային շտկումների պատճառով դադարներով ընթացող շինարարությունը, հավանաբար, շինարարները կավարտեն միայն եզրաքարերի տեղադրումով, թեև դրանից ոչինչ չեն շահի ոչ միայն շինարարներն, այլև քաղաքի բնակիչները: Տիգրան Մեծ փողոցում աշնան կեսին դեռ մայթ են քանդում, ստորգետնյա մալուխներ են փոխում, որը դեռ օգոստոսին պետք է ավարտած լինեին: Պատվիրատուն , նախագծողն ու շինարարը ծրագրի նման ընթացք սկզբում, հավանաբար, չէին կանխատեսել: Տեխնիկական,եղանակային ու թերևս սուբյեկտիվ շատ պատճառներ աշխատեցին ի վնաս ծրագրի, որի շուրջ պատվիրատուն ասելիք արդեն չունի: Սա է քաղաքապետարանի պատասխանը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP