13:14 26.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ վարչապետի թենածու ունենալու մասին հարցին, պատասխանեց, թե Հայաստանում այնպիսի պաշտոնա չկա, որ ԲՀԿ-ն որպես այդպիսի թեկնածու կադր չունենա։ Այնուամենայնիվ, պատգամավորը չմանրամասնեց, թե ով կարող է լինել իրենց թեկնածուն։
«Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների և այդ հարցն ըստ էության որոշում և լուծում է մեր ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչ մասնակցություն կունենա խորհրադարնում»,-ասաց նա:
Էնֆիաջյանը չի ընդունում այն մոտեցումը, թե քաղաքական ուժը հավականում է չորրորդ, երրորդ կամ երկորդ տեղին:
Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե «Լույս» դաշինքը գնում է խորհրդարանական ընտրություններին երկրորդ քաղաքական ուժը դառնալու ակնկալիքով։
«Քաղաքական ուժը պետք է առվելագույնը ձգտնի մասակցություն ունենալով և ծրագրերը ներկայացնի: Մենք պայքարելու ենք առավելագույն ձայներ ունենալու համար»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
SHANTNEWS.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորելու ձեր ցուցակը, Էնֆիաջյանը պատասխանեց, թե ինչպես ինքը, այնպես էլ իրենց քաղաքական թիմը համարում է, որ ԲՀԿ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի, բնականաբար, անձամբ Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է նա, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը չլինեն ԲՀԿ ցուցակում կամ զբաղեցնեն ցուցակի ոչ առաջին տեղերը, Էնֆիաջյանը պատասխանեց.
«Ինձ համար Նաիրա Զոհրաբյանի կամ Մելքումյանի որևէ գործունեություն ինքնանպատակ չէ: Ինչ կորոշի մեր քաղաքական թիմը, մեզ համար ընդունելի կլինի»։
08:45 16.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ԱԶԲ առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի և Դիլիջանի թունելների արդիականացումը՝ խելացի, ճկուն լուծումներով և մասնավոր հատվածի ներգրավվածության ուսումնասիրման վրա՝ երկարաժամկետ ազդեցության համար»,-նշված է հաղորդագրության մեջ: ...
08:40 16.04.2025
«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը: Մյունխենյան ակումբը սպասում է 21-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, որպեսզի սկսի լևերկուզենցիների հետ բանակցությունները: «Բավարիայում» ենթադրում են, որ գործարքի արժեքը կկազմի 130-140 միլիոն եվրո, և պատրաստ են նման ծախս կատարել: Ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում Վիրցը խփել է 15 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: ...
08:35 16.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:28 16.04.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 23 պաղեստինցի են սպանելԳազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 23 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում պաղեստինյան անկլավի ողջ տարածքում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված […] ...
08:18 16.04.2025
Խոակին Կապառոսը չորրորդ անգամ գլխավորել է «Սևիլիան»Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […] ...
08:12 16.04.2025
Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...