Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից. Արամ Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից. Արամ Ավետիսյան

12:57 26.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա Ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ ձեր` ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է: Կարծում եմ՝ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունն արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետևում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP