«Աջ ղեկ»-ի հարցն արդեն արժանապատվության հարց է. Արթուր Միսակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Աջ ղեկ»-ի հարցն արդեն արժանապատվության հարց է. Արթուր Միսակյան

11:47 26.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը հիշեցրել է, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել այն իրողությունը, ըստ որի` սահմանին մեքենաների կուտակումը շարունակվում է։

«Մեկ մեքենայի ղեկը փոխելու համար անհրաժեշտ է 5-7 օր: Եթե արհեստավորի մոտ լինի 30 մեքենա, արդեն պարզ է, թե ինչ հերթ կառաջանա: Մեր հայրենակիցները գնում են թուրքերի մոտ, վճարում են, խնդրում են, որ ղեկը փոխեն: Սա հարված է նաև մեր ազգային արժանապատվությանը:  Էդ տեսարանին կարող է ականատես լինել ցանկացածը: Հայաստանից մասնագետներ են գնացել, որոնք զբաղվում են ղեկի տեղափոխման խնդիրներով, բայց չեն հասցնում»,- ասել է Միսակյանը:

«Երկրորդ ընթերցման ժամանակ է «տիխարի» հանվել մինչև հոկտեմբերի 1-ն արգելելու արտահայտությունը: Էս հույսով մեքենա եմ բերել»,- ասել է քննարկմանը մասնակից նախաձեռնության անդամներից մեկը։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիշեցրել են, որ 60 օրից ավելի Վրաստանում մնալու դեպքում օրական 10 000 դրամից ավելի գումար պետք է վճարեն յուրաքանչյուր մեքենայի համար` որպես տարանցիկ գոտում մնալու հարկ, կամ մեքենաները պետք է կուտակվեն Բագրատաշենի անցակետում, իսկ մոտ 3 000 մեքենաների կուտակումը չի կարող չխոչընդոտել մաքսակետի աշխատանքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP