Ո՞ր վարորդներին է ուղղված ոստիկանության օրենսդրական փոփոխությունների փաթեթը. ՃՈ պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Ո՞ր վարորդներին է ուղղված ոստիկանության օրենսդրական փոփոխությունների փաթեթը. ՃՈ պարզաբանումը

19:45 25.10.2018

Դեռևս մայիսից սկսվել են մեղմացումներ տուգանքների կիրառման պրակտիկայում: Վարորդներ կան, որոնք անընդհատ խախտումներ են կատարում, նույնիսկ նախազգուշացումից հետո չեն դադարում:

ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում չթաքցրեց՝ քաղաքացիները երբեմն մտահոգություն են հայտնում, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում, սակայն մեղմացումը դրա նշանը չէ: Իրականում խախտումներ կատարող վարորդների մի մասը վճարունակ չէ՝ ո՛չ գումար ունի, ո՛չ գույք:

Մեկ այլ ծայրահեղություն էլ կա. այնքան գումար ունեն, որ հանգիստ խախտում են անում ու վճարում: Հենց այստեղ կօգնի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ:

«Իրականում ՀՀ վարորդների մեծ մասն օրինապահ է, նրանց կողմից իրավախախտումներ կատարվում են 1-2 անգամ: Մենք ունենք նաև օրինախախտ վարորդների մի խումբ, որ գուցե կազմում է մոտ 20 տոկոս, տարվա մեջ կատարում է մի քանի տասնյակից ավելի իրավախախտում: Բալային համակարգի կիրառումը թիրախավորված է, կոնկրետ օբյեկտ կհանդիսանան այսպիսի վարորդները»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 9 բալ սահմանել են՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ ոչ բոլոր իրավախախտումներով տուգանային միավորներ կհանվեն:

«Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է քննություն 100 անուն իրավախախտումների գործով, այդ 100-ից միայն 16-ով է կիրառվելու տուգանային միավորներ, այսինքն՝ դրանք այն խախտումներն են, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են հանդիսանում և մեծ վտանգ ներկայացնում»,- տեղեկացրեց նա:

Այդ 16 կետերի մեջ մտնում է ոչ սթափ վիճակում, առանց ամրագոտի տրանսպորտային միջոցը վարելը, արագության գերազանցումը, հանդիպակաց գոտիով երթևեկելը: Խաչատրյանը փարատեց տաքսու վարորդների մտահոգությունը՝ կանգառ-կայանման կանոններով բալային միավորներ չեն կիրառվի: Սա միջազգային փորձի ուսումնասիրությունն է՝ տեղայնացված Հայաստանի պայմաններին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ: Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, վաղն արդեն ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա քննարկում հասարակության բոլոր շերտերի, ՀԿ-ների հետ՝ շահագրգիռ անձանց ներկայությամբ:

Նոր նախագծով՝ յուրաքանչյուր վարորդի ամեն տարի տրվելու է 9 բալ: Ամեն խախտում ունենալու է բալային որոշակի նիշ: Խախտումներից հետո 9 բալը նվազելու է: Երբ այն վերջնականապես զրոյացվի, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի մի քանի ամսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP