Հաղարծին-Հովք ճանապարհահատվածի նորոգման ընթացքում արձանագրված շեղումները շտկվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

Հաղարծին-Հովք ճանապարհահատվածի նորոգման ընթացքում արձանագրված շեղումները շտկվել են

23:00 25.10.2018

Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7․4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։
Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները։ Արդյունքում՝ շինարարները նոր՝ 5սմ հաստությամբ ասֆալտապատում են կատարել, պարտավորվել, որ ճանապարհի նորոգման հետագա ընթացքում այլևս նման խնդիրներ չեն լինի։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

00:23 23.02.2025

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում

00:12 23.02.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում

Գազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […] ...

«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

23:59 22.02.2025

«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:51 22.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:46 22.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […] ...

ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից

23:28 22.02.2025

ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […] ...

BACK_TO_TOP