19:44 16.10.2017
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների տակ բացակայում է միայն Բաքվի ստորագրությունը, թեև Մինսկի խմբի համանախագահները պնդում են, թե Իլհամ Ալիեվը բանավոր համաձայնել է կիրառել դրանք: «Ռեգնում» գործակալության այս հրապարակումն անդրադառնում է վերջին երկու տարիներին նախագահների մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին՝ եզրակացնելով, որ Ադրբեջանը ընդառաջ չի գնում որևէ առաջարկի, որը, բացի Բաքվի շահերից, հաշվի է առնում այլ պետության, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի շահերը:
Հրապարակման հեղինակ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ այսօր հայկական կողմն ընդամենը մեկ նախապայման է դնում՝ կիրառել սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմ՝ բանակցությունները փոխվստահության մակարդակում կազմակերպելու համար: Ադրբեջանը դեմ է:
«Այսպիսի պայմաններում որքան մոտենում էր հանդիպման օրն ու ժամը, Երևանի վրա միջազգային ճնշումները պակասեցին՝՝ փոխարենը ավելանալով Բաքվի վրա՝ թույլ չտալով մանևրել դիրքորոշման և հայտարարությունների մեջ: Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ տնտեսական խնդիրների, նավթային ռեսուրսների պակասի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգները, հնարավոր է՝ նաև Ֆրանսիան, բիլիարդի գնդակի նման անկյուն մտցնեն Ադրբեջանին՝ ստիպելով կատարել կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնեցված միջազգային մեխանիզմները»,- գրել է ռուս վերլուծաբանը:
Մոտավորապես նման եզրահանգում է արել «Գեոպոլիտիկա» պորտալը՝ նշելով, որ նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածությունների կամ առաջընթացի հույսեր չկան: Գրեթե նույն միտքը, ինչ հայտնեց պաշտոնական Երևանը. «Արդեն հիմա հնարավոր է կանխատեսել, որ բանակցություններն արդյունավետ չեն լինի: Այսքան տարիների ընթացքում խնդրի լուծման ուղղությամբ երբևէ առաջ քայլ չի եղել: Բացի այդ, Ադրբեջանը մեղադրում է Արևմուտքին՝ ապակառուցողական գործողությունների համար, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ այս պահին դրական տեղաշարժ սպասել»:
Արևմտյան մեդիադաշտը դեռևս լռում է նախագահների հանդիպման սպասելիքների մասին՝ գերադասելով ընդամենը տեղեկություն տալ հանդիպման վայրից և մասնակիցների դիրքորոշումից: Եվրոպայից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան TV»-ի հրապարակման մեջ կասկածի տակ է դրվել Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հանդիպումը տեղի կունենա առանց նախապայմանների՝ շեշտելով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումն արդեն նախապայման է:
«Հայկական կողմը սպասում է մինչ այժմ ներկայացված սկզբունքների կատարմանը Ադրբեջանի կողմից: Դրանք նախ՝ վերաբերում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններին՝ խաղաղության և կողմերի միջև վստահության վերականգնման ուղղությամբ: Դրանք նաև ենթադրում են սահմանային մոնիթորինգ: Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է այդ սկզբունքներից՝ պնդելով, որ դրանք կարող են սահմանափակել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր իրավունքը»:
Ռուսական «Գազետա.ռու»-ն մեջբերել է Ադրբեջանի նախագահի պահանջները՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել հայկական կողմի վրա հակամարտությունը լուծելու համար: Պարբերականը, դրան զուգահեռ, հիշեցրել է, որ Ադրբեջանը պարբերաբար դիմում է ագրեսիայի, ինչը խախտում է հակամարտության խաղաղ լուծման համար մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները:
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ09:30 28.11.2024
ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ ReutersՎաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...
09:22 28.11.2024
Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքըՉինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...
09:12 28.11.2024
Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al JazeeraԻսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...
08:58 28.11.2024
Հրդեհ Լեռնավան գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ինՖորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...