«Բերքահավաք» է, մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

«Բերքահավաք» է, մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են. Դավիթ Սանասարյան

14:40 25.10.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:

«Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից»,- ասաց նա` հայտնելով, որ մանրամասները կներկայացվեն, երբ հարուցված գործը փակվի, նաև խորհուրդ տալով այդ հարցով դիմել իրավապահներին:

Սանասարյանը նշեց` վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի  հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների հետ հասկանում են ճանապարհը, առաջիկայում կավարտվեն ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրությունները, այստեղ, ըստ Սանասարյանի, լուրջ խախտումներ կան, պետությանը հասցված վնասի գումարը վերջնական չէ, բայց, նախնական տվյալներով, կրկնակի գերազանցելու է Ագրարային համալսարանի խախտման չափը: ՊՎԾ պետը տեղեկացրեց նաև, որ ջրօգտագործող ընկերություններում (ՋՕ) են անում ուսումնասիրություններ, առաջիկայում կավարտեն «Արտաշատի» ՋՕ-ում ուսումնասիրությունը: Նա հայտնեց, որ ՋՕ-ներում ուսումնասիրություններն առանձնացված կամփոփեն, կներկայացնեն հանրությանը, ասաց, որ խախտումները մեծ են:

Ծառայությունն ուսումնասիրություններ է անում նաև ՔԿՀ-ներում, վարչություններում, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, ավարտում են Անի համայնքի և մնացած 16 համայնքների, նաև «Ազատամուտ»-ի ուսումնասիրությունները:

Ազատամուտի գյուղապետի կողմից «անիմաստ սկանդալ բարձրացնելուն» անդրադառնալով` Սանասարյանը նշեց.

«Ուղղակի կարեկցանքով եմ վերաբերվում գյուղապետին, որի ընտանիքի անդամներից մեկը բանտարկության մեջ է, մյուսի վերաբերյալ քրգործ է նորից բացվում: Ազատամուտում կան չարաշահումներ, կան նաև Անի համայնքում, երկուշաբթի կամ երեքշաբթի դրանք կամփոփենք, Կառավարության հաջորդ նիստին կներկայացնեմ: Ճնշումների մասին տեղեկությունները հերյուրանք են, որևէ ճնշում չի գործադրվել, ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն ենք իրականացնելու Ազատամուտում, ասեմ ավելին՝ վստահ եմ, որ 10 տարի պաշտոնավարման ժամանակ գյուղապետն այդքան հարգալից վերաբերմունք չի ստացել: Երբ մենք գնացինք, թափռտած էին վարագույրները, իմ ձեռքով եմ հավաքել: Ասացի` ի՞նչն է պատճառը, ասաց` որ գան, տեսնեն, որ ցուցարարները մտել են իմ սենյակ, այս են արել, բոլորը իմ թշնամիներն են: Մենք ուղղակի հանգստացրել ենք, ասել ենք` եթե համայնքի ժողովուրդն իր թշնամին է, ինքն իր տեղում չէ»:

Սանասարյանը նաև հայտնեց, որ Ազատամուտի գյուղապետին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրության արդյունքներ ունեն, առցանց ուսումնասիրություն ենք կատարել և դրանց արդյունքներն ի վնաս իրեն են, և ամեն ինչը կփաստարկվի համայնքում իրենց ֆիզիկական ներկայությամբ կատարվելիք գործունեության արդյունքում:

Նա տեղեկացրեց, որ քրգործեր են բացվելու և՛ Անի, և՛ Ազատամուտ համայնքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP