13:20 25.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց:
Նրանք դեմ են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակմանը:
«Բերեք Փարիզից մեկին, թող աշխատի, մենք չենք ուզում իրեն: Մեր գյուղապետը շատ լավ էր աշխատում, իսկ հիմա իրենց անձնական շահերով մարդ բերեցին և նշանակեցին»,- նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչների խոսքերով՝ 5 օր է, ինչ գյուղում խառը վիճակ է, սակայն մարզպետը որևէ կերպ չի արձագանքում: Ուրցաձորցիները նշում են, որ 3 ամիսը մեծ ժամանակ է և այդ ընթացքում հնարավոր է մեծ սխալներ թույլ տալ:
«Մեղք է այդ տղան, մեղք է, խեղճ Գևորգ, ի՞նչ պիտի անի նա: Մեզ պետք չեն մարդիկ, որ հեռախոսով կառավարեն երկիրը: Մենք 9 ավագանու անդամ ենք, որից 7-ը կամ 8-ը դեմ է»,- SHANTENWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուրցաձորի ավագանու անդամներից Ռուզաննա Սարգսյանը:
Ուրցաձորցիները հայտարարում են, որ իրենք որևէ կուսակցության հետ կապ չունեն, և սա միայն գյուղի հարցն է, պետք չէ քաղաքականացնել շարժումը:
Նրանց խոսքերով՝ գյուղում այժմ պայթյունավտանգ իրավիճակ է և խնդրին պետք է շուտափույթ լուծում տրվի:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուրցաձորում բողոքում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Երեկ ևս հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի:
Հիշեցնենք, որ ուրցաձորցիները հոկտեմբերի 23-ին դարձյալ նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզպետարանում, սակայն, հակված են, որ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը աշխատի:
18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել20:20 17.11.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռԻսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից հրեական պետության ուղղությամբ 15 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, մյուսներն ընկել են անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
20:00 17.11.2024
Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունները երթ են կազմակերպում ընդդեմ ընտրությունների արդյունքներիՎրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները երթ են կազմակերպում Թբիլիսիում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ընդդիմադիրների մի մասն ու նրանց համախոհները հավաքվել են Մարջանիշվիլիի մետրոյի մոտ, մի մասը՝ Վակեի այգու մոտ, մի մասն էլ՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ։ Նրանք բոլորը ծրագրում են հասնել խորհրդարանի շենք, […] ...
19:45 17.11.2024
Բեռլինում ավելի քան 100 մարդ ժամանակավորապես կալանավորվել է պաղեստինամետ ցույցի ժամանակԳերմանիայի ոստիկանությունը Բեռլինում պաղեստինամետ ցույցի ժամանակ ժամանակավորապես ձերբակալել է 111 մարդու։ Նման տվյալներ են նշվում Բեռլինի իրավապահ մարմինների կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ցույցը տեղի է ունեցել շաբաթ օրը Կուրֆյուրստենդամ բուլվարի մոտ։ Ձերբակալվածների թվում կա 54 կին և 57 տղամարդ։ Հարուցվել է 21 քրեական գործ՝ մասնավորապես մարմնական վնասվածք հասցնելու, ազգամիջյան ատելություն սերմանելու, ահաբեկչական կազմակերպությունների խորհրդանիշներ ցուցադրելու […] ...
19:30 17.11.2024
Իլոն Մասկն առաջարկել է ինքնաթիռների փոխարեն Starship հրթիռներ օգտագործելSpaceX-ը՝ միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը, նախատեսում է վերակենդանացնել առևտրային ավիացիոն արդյունաբերությունը զարգացնելու իր ծրագրերը։ Մասկը պնդում է, որ Starship հրթիռով Երկիր-տիեզերք ճանապարհորդության իր տեսլականը «այժմ հնարավոր է» Թրամփի վերընտրվելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Starship-ը, որը ներկայացրել է SpaceX-ը գրեթե մեկ տասնամյակ առաջ, կարող է տեղափոխել մինչև 1000 ուղևոր: Տիեզերք թռչելու փոխարեն հրթիռը […] ...
19:10 17.11.2024
Բժանիա. ընդդիմության գործողությունների պատճառով Աբխազիայի բնակչությունը կարող է մնալ առանց էլեկտրականությանԿառավարության աշխատանքը խաթարելու ընդդիմության գործողությունները կհանգեցնեն նրան, որ Աբխազիայի բնակչությունը մոտ ապագայում կարող է մնալ առանց էներգամատակարարման։ Այս մասին պետական Apsnypress գործակալությանը տված հարցազրույցում ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։ «Հիմա աշուն-ձմեռ ժամանակաշրջան է, և ամեն ինչ պետք է նորմալ գործի՝ կրթական ոլորտը, բուժհաստատությունները, զինված ուժերի վիճակը, բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելը։ Այս հարցերը լուծելու է կառավարությունը։ […] ...
18:50 17.11.2024
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 2023 թվականի հոկտեմբերից 43,8 հազար պաղեստինցիների մահվան մասինԱվելի քան 43,8 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին անկլավում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական զինվորականների գործողությունների արդյունքում։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում իսրայելցի զոհերի թիվը հասել է 43.846-ի, ևս 103.740 մարդ վիրավորվել է»,-ասվում է Գազայի առողջապահության նախարարության ամփոփագրի մեջ, որը հրապարակվել […] ...